close
Եղանակը Երևանում
21 Հոկտեմբերի 2019
+13°
+19°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հոկ 2019
USD1476.34
GBP1614.19
EUR1530.17
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանն աղավաղում է ԼՂ հակամարտության էությունը, պատճառներն ու հանգամանքները. Աշոտ Քոչարյանը՝ Բրյուսելում

Քաղաքական

19 Հունիսի 2019, 16:53
 Ադրբեջանն աղավաղում է ԼՂ հակամարտության էությունը, պատճառներն ու հանգամանքները. Աշոտ Քոչարյանը՝ Բրյուսելում

Բրյուսելում հունիսի 18-ին կայացել է  Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) և Եվրոպական միության (ԵՄ) միջև համագործակցությանը նվիրված բարձր մակարդակի առաջին համաժողովը, որը կազմակերպվել էր ՍԾՏՀԿ միջազգային մշտական քարտուղարության (ՄՄՔ), Եվրոպական հանձնաժողովի կողմից՝ ՍԾՏՀԿ-ում Բուլղարիայի և ԵՄ-ում Ռումինիայի նախագահության աջակցությամբ:
 
ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից հայտնեցին, որ համաժողովը բացել է ՍԾՏՀԿ ՄՄՔ գլխավոր քարտուղար Մայքլ Քրիստիդեսը (Michael B. Christides): Ելույթներով հանդես են եկել Ռումինիայի, Սերբիայի, Հունաստանի և Մալթայի ԱԳ նախարարները, Բուլղարիայի, Ադրբեջանի, Թուրքիայի ԱԳ փոխնախարարները, ԵՄ-ում ՌԴ, Մոլդովայի և Ուկրաինայի մշտական ներկայացուցիչները, Հունգարիայի և Լեհաստանի ԱԳ պետքարտուղարները, ինչպես նաև Համաշխարհային բանկի, Եվրոպական հանձնաժողովի և ՍԾՏՀԿ հարակից մարմինների ներկայացուցիչներ: Հնչեցված ելույթներում կարևորվել է երկու կազմակերպությունների միջև համագործակցության խորացումը և փոխգործակցության շրջանակի ընդլայնումը:
 
ՀՀ ԱԳՆ բազմակողմ և երկկողմ տնտեսական համագործակցության վարչության պետ Աշոտ Քոչարյանը նշել է, որ Հայաստանը շարունակում է իր ակտիվ ներգրավվածությունը միջազգային բազմակողմ տարբեր ձևաչափերում՝ մասնավորապես շեշտելով ՍԾՏՀԿ տնտեսական բաղադրիչի զարգացման ուղղությամբ ՀՀ կառավարության հանձնառությունը: Ընդգծվել է, որ լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ, Հայաստանը միաժամանակ արդյունավետորեն ծավալում է բազմաոլորտ համագործակցություն ԵՄ հետ՝ այդ թվում՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հիման վրա: Իր ելույթում Աշոտ Քոչարյանը կարևորել է Հայաստանի՝ որպես դեպի ծով ելք չունեցող երկրի, անարգել ներգրավվածության անհրաժեշտությունը Սևծովյան տարածաշրջանում էկոհամակարգերի զարգացմանն ուղղված ծրագրերում:
 
Անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ փոխնախարարի՝ ՀՀ հասցեին հնչեցված մեղադրանքներին՝ Աշոտ Քոչարյանը հիշեցրել է, որ բազմաթիվ առիթներով Հայաստանի Հանրապետությունն իր վճռականությունն է արտահայտել՝ կանխելու տնտեսական բնույթ ունեցող ՍԾՏՀԿ քաղաքականացմանն ուղղված որոշ անդամ պետությունների փորձերը: Այդ համատեքստում Աշոտ Քոչարյանը հավելել է, որ ընթացիկ համաժողովը հակամարտությունների քննարկման հարթակ չի հանդիսանում՝ միաժամանակ նշելով, որ Ադրբեջանը, հերթական անգամ աղավաղում է ԼՂ հակամարտության էությունը, պատճառներն ու հանգամանքները՝ փորձելով ՀՀ դեմ ուղղված անհիմն մեղադրանքների միջոցով խուսափել իր իսկ վարած ապակառուցողական քաղաքականության պատասխանատվությունից:  
 

«Անձնական տեռոր»․ 168.am
19 Հոկտեմբերի 2019, 11:35 «Անձնական տեռոր»․ 168.am
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica