close
Եղանակը Երևանում
21 Նոյեմբերի 2019
+0°
+8°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Նմբ 2019
USD1476.98
GBP1615.73
EUR1527.68
RUB17.46
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Անշարժ գույքի հարկման բազայինի մասին նախագիծը վաղվա նիստի օրակարգում է

Հասարակություն

19 Հունիսի 2019, 12:52
 Անշարժ գույքի հարկման բազայինի մասին նախագիծը վաղվա նիստի օրակարգում է

ՀՀ կառավարության` հունիսի 20-ի նիստի օրակարգի նախագծում ընդգրկված է Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի մշակած փաթեթը, որի մասին հանրության որոշ շրջանակներ թյուրըմբռնում ունեն, թե «գույքահարկի բարձրացում» է առաջարկում։Նկատի ունենալով սա, Կադաստրի կոմիտեն նախորդ շաբաթ տեղեկանք տարածեց, որում հակիրճ պարզաբանում է այն իրավիճակը, որից բխել է փաթեթի մշակումը, ինչ է անկալվում դրա ընդունումից հետո, և ինչ կապ կարող է այն ունենալ կամ չունենալ գույքահարկի չափի փոփոխությունների հետ, տեղեկացնում են ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Տեղեկանքին կարող եք ծանոթանալ Կոմիտեի պաշտոնական կայքում. https://www.cadastre.am/article/1571։ Թեմայի շուրջ լրատվամիջոցներին հարցազրույցներ  են տվել Կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը և տեղակալ Արայիկ Սահակյանը (հղումները տեղադրված են պաշտոնական կայքում և Կոմիտեի սոցցանցային էջերում)։ Միաժամանակ, Սարհատ Պետրոսյանը պատրաստ է Կառավարության նիստից հետո պատասխանել լրագրողների հարցերին։

Զեկուցվելիք փաթեթում ներառված են «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի նախագիծը և Հարկային օրենսգրքում փոփոխությունների օրինագիծը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica