close
Եղանակը Երևանում
18 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հլս 2019
USD1476.45
GBP1590.89
EUR1534.43
RUB17.58
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը» նեոլիբերալ հակաքաղաքացիական կուսակցություն է

Բլոգեր

19 Հունիսի 2019, 12:14
 Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը» նեոլիբերալ հակաքաղաքացիական կուսակցություն է

Հրապարակախոս Վահան Իշխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է,

«Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական Պայմանգիր» կուսակցության համագումարում հայտարարեց «մենք լիբերալ չենք, ցենտրիստ չենք, սոցիալ-դեմոկրատ չենք, մենք քաղաքացիական կուսակցություն ենք»: Նախ սա այն դեպքն է, որ ոչ թե կուսակցությունը, այլ նրա քայլեն են որոշում՝ թե ինքն ինչ է. միայն համահարթ եկամատահարկի օրենքը ցույց տվեց, որ ՔՊ֊ն շատ ավելի լիբերալ է, քան նախկին իշխանությունը։ Ուղղակի եթե մյուսները՝ Հրանտ Բագրատյան և այլն, հավատավոր լիբերալներ են, ապա Փաշինյանը փուչ լիբերալ է, քանի որ պատրաստ է, ըստ կոնյունկտուրայի, գաղափարախոսությունը փոխել, ինչպես ինքն է ասում՝ աշխարհը արագ փոփոխվում է, ուրեմն, հետևից պիտի հասցնի իր համար հարմար գաղափարը ընդունելու։ Այո, այժմ աշխարհում իշխում է նեոլիբերալզմը, և Փաշինյանը, ըստ կոնյունկտուրայ,ի նեոլիբերալ է, նեոլիբերալ սկզբունքով մասնավորեցնում է ինչ պատահի, ինչպես, օրինակ, բանակում սննդի կազմակերպումը։
Ապա, ի՞նչ է նշանակում պնդումը՝ «մենք քաղաքացիական կուսակցություն ենք»: Իսկ ի՞նչ էր, օրինակ, բոլշևիկյան կուսակցությունը, քաղաքացիական չէ՞ր, եթե բոլշևիկներին լսենք, ապա լավ էլ քաղաքացիական էր, հիշենք Մայակովսկու հռետորական բանաստեղծությունը завидуйте, я — гражданин Советского Союза (նախանձեք՝ ես Սովետական միության քաղաքացի եմ)։ Ուրեմն, կրկին այն դեպքն է, որ կուսակցությունից չենք իմանում, թե նա ինչպիսին է, այլ նրա քայլերից։ Ինչպես գիտենք, Սովետում քաղաքացիական հասարկությունը շատ թույլ էր արտահայտված։
Քաղաքացիական հասարկության կորիզը անկախ արհմիություններն են, որոնք պաշտպանում են աշխատավորների իրավունքները գործատուներից, և Փաշինյանը ինքնիրվաչությամբ աշխատանքից հեռացնելով մաքսատան ծառայողին` ասելով «դիմում կգրես, կգնաս տուն, լսեցի՞ր», փաստեց որ ինքը դեմ է արհմիություններին և շարունակում է սովետական այդ «իր դիմումի համաձայն» աշխատավորին աշխատանքից հեռացնելու ավանդույթը։
Այսպիսով Փաշինյանի «քաղաքացիական պայմանգիրը» նեոլիբերալ֊ հակաքաղաքացիական կուսակցություն է»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica