Ինձ սպանելու ծրագիրն արժեցել է 20 մլն դոլար. Մադուրո
Աշխարհ

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ իրեն սպանելու փորձը, որը տեղի է ունեցել 2018-ի օգոստոսի 4-ին, արժեցել է մոտ 20 մլն դոլար. հայտնում է РИА Новости-ն: Այդ մասին նա ասել է զինվորականների առջև ելույթ ունենալիս:
Մադուրոն հետախուզության աշխատակիցներին և իրավապահներին շնորհակալություն է հայտնել նախագահին պաշտպանելու ժամանակ ցուցաբերած խիզախության համար: