close
Եղանակը Երևանում
18 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հլս 2019
USD1476.45
GBP1590.89
EUR1534.43
RUB17.58
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կայացավ Վիսենտե դել Բոսկեի մասնակցությամբ մարզչական սեմինարը Երևանում

Սպորտ

19 Հունիսի 2019, 10:32
 Կայացավ Վիսենտե դել Բոսկեի մասնակցությամբ մարզչական սեմինարը Երևանում

Տիտղոսակիր Վիսենտե դել Բոսկեն դասախոսեց հայկական լսարանի համար։ Արտոնագրված 180 մարզիչ լսեց աշխարհի և եվրոպայի չեմպիոնի հաջողության գրավականի մասին, տվեց իր հարցերը և ստացավ սպառիչ պատասխաններ։

Ինչպիսի՞ արժեքներով կարելի է ստեղծել ֆուտբոլային թիմի հիմքը՝ անկախ գտնվելու վայրից, ազգային ու կրոնական բազմակիությունից։ Ինչպե՞ս կարելի է հաղթահարել ճգնաժամը հանդերձարանում, ինչո՞ւ է կարևորվում մրցակից ակումբներից ժամանած ֆուտբոլիստների մտերմությունը։ 68-ամյա մասնագետի կարծիքով՝ անհրաժեշտ է, որ մարզիչը կարողանա իր ֆուտբոլիստների հետ կիսվել սեփական գիտելիքներով, լսել, երբեմն միջամտել լռությամբ։ 

Դել Բոսկեն համեմատեց ակումբում և հավաքականում կատարած աշխատանքները, դիտարկեց հայրենիքից դուրս ունեցած փորձը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական ալիքին տվեց բացառիկ հարցազրույց, վերհիշեց 10 տարի առաջ Երևան կատարած այցն ու դժվարին հաղթանակը աշխարհի չեմպիոն դառնալու ճանապարհին։ Ասուլիսում հանդիպեց մարզական լրագրողների հետ։

Դել Բոսկեի հետ դասախոսեցին նրա երկարամյա օգնական Անտոնիո Գրանդեն, ֆիզպատրաստության մասնագետ Խավիեր Մինյանոն, որը 2018-ից աշխատում է Հայաստանի ազգային հավաքականում։

Գումգաբուի նոր հայերը
17 Հուլիսի 2019, 20:00 Գումգաբուի նոր հայերը
ԱԱԾ-ն՝ ֆեսյբուքում
17 Հուլիսի 2019, 18:32 ԱԱԾ-ն՝ ֆեսյբուքում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica