close
Եղանակը Երևանում
19 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հլս 2019
USD1476.41
GBP1594.04
EUR1535.10
RUB17.57
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ըմբշամարտի պատանեկան ԵԱ. Վիգեն Նազարյանն՝ արծաթե մեդալակիր

Սպորտ

18 Հունիսի 2019, 22:11
 Ըմբշամարտի պատանեկան ԵԱ. Վիգեն Նազարյանն՝ արծաթե մեդալակիր

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը 2 մեդալ է նվաճել Իտալիայի Ֆաենցա քաղաքումանցկացվող Եվրոպայի առաջնությունում:

Վիգեն Նազարյանը (80 կգ) 3 հաղթանակ տանելուց հետո դուրս է եկել եզրափակիչ, որտեղ 0:3 հաշվով պարտվել է ռումինացի մրցակցի եւ դարձել արծաթե մեդալակիր, իսկ Կարապետ Մանվելյանն (48 կգ) արժանացել է բրոնզե մեդալի:

Վարուժան Անտոնյանը (55 կգ) եւ Արման Խաչիկյանը (65 կգ) պարտություն են կրել բրոնզե մեդալի համար գոտեմարտում:

Արմեն Հարությունյանը (51 կգ) եւ Ռազմիկ Քուրդյանը (110 կգ) հունիսի 19-ին կգոտեմարտեն բրոնզե մեդալի համար, իսկ Հոմերոս Առաքելյանը (45կգ) հնարավորություն է ստացել մասնակցել սփոփիչ գոտեմարտի:

Հայաստանի թիմի կազմում Եվրոպայի պատանեկան առաջնությանը մասնակցել են նաեւ Աշոտ Խաչատրյանը (60 կգ), Լյովա Խաչատրյանը (71կգ) եւ Ռազմիկ Մահլումյանը (92 կգ), որոնք հաջողության չեն հասել:

Համշէնական ապրումներ
18 Հուլիսի 2019, 20:30 Համշէնական ապրումներ
ԲԴԽ նիստը հետաձգվեց
18 Հուլիսի 2019, 16:09 ԲԴԽ նիստը հետաձգվեց
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica