close
Եղանակը Երևանում
24 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ստեփանակերտում դիմավորել են Ֆրանսիայի և Բելգիայի առաջնություններից հաղթանակով վերադարձած ձյուդոյիստներին

Արցախ

18 Հունիսի 2019, 21:35
 Ստեփանակերտում դիմավորել են Ֆրանսիայի և Բելգիայի առաջնություններից հաղթանակով վերադարձած ձյուդոյիստներին

Ստեփանակերտի «Մենք ենք մեր սարերը» հուշահամալիրի մոտ այսօր դիմավորել են Արցախի ձյուդոյի հավաքականի մարզիկներին, ովքեր հունիսի 8-9-ը Ֆրանսիայում և Բելգիայում կայացած մրցաշարերում զբաղեցրել են պատվավոր առաջին հորիզոնականը:«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի ձյուդոյի ֆեդերացիայի գլխավոր մարզիչ Իվան Ազիզբեկյանն ասել է, որ հունիսի 8-ին արցախցի մարզիկները Փարիզում մասնակցել են ձյուդոյի առաջնության, որտեղ մասնակից ութ մարզիկներն էլ իրենց քաշային կարգում զբաղեցրել են առաջին տեղը: Իսկ հունիսի 9-ին Բելգիայում մեր մարզիկները մասնակցել են խմբային մրցաշարի, որտեղ ևս գրավել են առաջին մրցանակային տեղը:

«Մեզ համար շատ բարդ առաջնություն էր, սակայն երեխաները շատ վստահ էին: Նրանք իրենց դրսևորել են հրաշալի: Մրցաշարին մասնակցելու համար դեռևս մի քանի ամիս առաջ էինք դիմել և ստացել թույլտվություն: Շնորհակալություն ենք հայտնում Արցախի կառավարությանը, ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարությանը, ինչպես նաև Արցախի մեծ բարեկամ Միշել Տանկրեզին մեզ աջակցելու համար: Առաջիկայում ևս ունենք մի շարք մրցաշարեր, որոնց ներկայանալու ենք պատվով»,- նշել է Ի. Ազիզբեկյանը:

Մրցանակային առաջին տեղ գրաված 13-ամյա Ալեքսեյ Ավանեսյանն էլ ասել է, որ հաղթանակը բարդ էր նվաճել, սակայն դժվար պայքարում կարողացել են գրանցել դրական արդյունք:
 
«Առաջնությանը մասնակցելու համար պատրաստվել ենք ավելի քան մեկ տարի: Ուզում եմ շնորհավորել մեր մարզիկներին և մաղթել, որ հաղթանակները լինեն շարունակական, իսկ առաջնության կազմակերպիչներին շնորհակալություն եմ հայտնում` նման հնարավորություն ընձեռելու համար»,- ավելացրել է Ա. Ավանեսյանը:


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica