close
Եղանակը Երևանում
19 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հլս 2019
USD1476.41
GBP1594.04
EUR1535.10
RUB17.57
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Իզմ»-երի բացակայությունը տանում է դեպի ամենամեծ «իզմ»-ի՝ պոպուլիզմի․ Նաիրա Զոհրաբյան

Քաղաքական

18 Հունիսի 2019, 18:28
 «Իզմ»-երի բացակայությունը տանում է դեպի ամենամեծ «իզմ»-ի՝ պոպուլիզմի․ Նաիրա Զոհրաբյան

Անկեղծ ասած` չգիտեմ՝ նրա քաղաքագիտական իրավախորհրդատուներն ովքեր են, բայց կարծում եմ՝ մեծ շփոթ կա, որովհետև «իզմ»-երը միջնադարից չեն եկել, այլ հենց «իզմ»-երն են որոշում ու հստակ բնութագրում տվյալ քաղաքական ուժի քաղաքական, տնտեսական օրակարգը, ուղղվածությունը, այդ «իզմ»-երի շնորհիվ է, որ հասարակությունը տեղեկանում է, թե տվյալ ուժից քաղաքական ու տնտեսական ինչ քայլեր ակնկալի։ Սա եղավ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի արձագանքը  Yerkir.am-ի այն դիտարկմանը, թե վարչապետ Նիկոլ Փաշիյնաը դեմ է բոլոր տեսակի «իզմ»-երին։

Նա հստակեցրեց՝ երբ «իզմ»-եր չկան, միշտ կա ամենամեծ «իզմ»-ը՝ պոպուլիզը, որ կարճաժամկետ կյանք է ունենում։

«Դա քաղաքագիտական նոնսենս է, ու հիմա մեր գործընկերները որոշել են քաղաքագիտական ամբողջ միտքը նույնպես հավասարեցնել հողին, մշակել, վերամշակել, հերկել: Դա էլ է մոտեցում, դա էլ է տեսակետ, նրանք դրա իրավունքն ունեն։ Ես հասկանում եմ, որ հոսանքին ու ընդունված աքսիոմներին հակառակ գնալը երբեմն կրեատիվ է, շատ ռիսկային է, ադրենալինի մեծ չափաբաժին է տալիս, բայց կան հստակ հաստատված աքսիոմներ, որոնք հերքելը նույնն է, թե ես հիմա հերքեմ Էյնշտեյնի հարաբերականության տեսությունն՝ ասելով, թե անցել են հին ժամանակները։ «Իզմ»-ը տվյալ քաղաքական ուժին տալիս է այն գործիքակազմը, որով տվյալ ուժերը գիտեն՝ ինչպես լուծել խնդիրը։ Իսկ այդ բոլոր սահմանները ջնջել` նշանակում է կա'մ անարխիա, կա'մ քաոս»,- բացատրեց Զոհրաբյանը։

Yerkir.am-ի հարցին՝ գուցե չե՞ն պատկերացնում, թե ինչ ասել է` «իզմ», պատասխանեց՝ չի բացառում նաև այդ տարբվերակը։ «Իմ տպավորությամբ` երբեմն վարչապետի շուրջ հավաքվում են «կրեաԾիվ» մարդիկ, ու նրանց թվում է՝ եթե կրթություն են ստացել հարվարդներում ու օքսֆորդներում, իրենք լուրջ քաղաքական մենեջերներ են, որ կարող են ասել՝ թքած ունենք «իզմ»-երի վրա։ Ես նորից եմ ասում` «իզմ»-երի բացակայությունը տանում է դեպի ամենամեծ «իզմ»-ի՝ պոպուլիզմի, որն ընդամենը շատ կարճ ժամանակ կարող է էֆեկտիվ լինել։ Հաջորդ ժամանակում բոլոր նրանք, որ կնստեն պոպուլիզմի նավը, կխորտակվեն այդ նավի հետ»,- ամփոփեց ԲՀԿ-ական պատգամավորը։

 

Համշէնական ապրումներ
18 Հուլիսի 2019, 20:30 Համշէնական ապրումներ
ԲԴԽ նիստը հետաձգվեց
18 Հուլիսի 2019, 16:09 ԲԴԽ նիստը հետաձգվեց
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica