Թուրքական կազմակերպությունների նկատմամբ պատժամիջոցներ ենք կիրառելու. Պենտագոն
Տարածաշրջան

ԱՄՆ պաշտպանության նախարարության ղեկավարի տեղակալ Էլլեն Լորդը հայտարարել է, որ պատժամիջոցներ են կիրառելու Թուրքիայի նկատմամբ. հաղորդում է artigercek.com կայքը։
«Թուրքիայի կողմից Ս-400-ների ձեռք բերման պարագայում միայն չենք հրաժարվելու Ֆ-35-ների պահեստամասերի գնումից, միևնույն ժամանակ ամերիկյան զինատեսակների արտադրության համար պահեստամասեր արտադրող թուրքական այլ կազմակերպությունների նկատմամբ էլ CAATSA-յի («Ամերիկայի հակառակորդների դեմ պատժամիջոցների կիրառման մասին» օրենք) շրջանակում պատժամիջոցներ կկիրառենք», – հայտարարել է Լորդը։