Պուտինը ճիշտ խոսքեր կգտնի Զելենսկիի համար. Պեսկով
Աշխարհ

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ եթե կայանա Վլադիմիր Պուտին-Վլադիմիր Զելենսկի հանդիպումը, ապա ՌԴ նախագահը ճիշտ խոսքեր կգտնի Ուկրաինայի նախագահի հետ զրույցի համար. հայտնում է ТАСС-ը:
Ավելի վաղ գերմանական պարբերականներից մեկին տված հարցազրույցում Զելենսկին ասել էր, որ ՌԴ նախագահի հետ հանդիպելու դեպքում կասի, որ Ղրիմը և Դոնբասը Ուկրաինա են: