close
Եղանակը Երևանում
19 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հլս 2019
USD1476.41
GBP1594.04
EUR1535.10
RUB17.57
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մտածում եք՝ ֆրակցիաները դիկտատորական կառույցնե՞ր են, և որոշողը «վո՞ժդն» է․ Մարուքյան

Քաղաքական

18 Հունիսի 2019, 16:28
 Մտածում եք՝ ֆրակցիաները դիկտատորական կառույցնե՞ր են, և որոշողը «վո՞ժդն» է․ Մարուքյան

Արդեն հայտնել ենք, որ այս րոպեներին խորհրդարանականներն ընտրում են Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի։ Լրագրողների հետ զրույցում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց, որ թեկնածու Վահե Գրիգորյանի ընտրության ժամանակ ազատ քվեարկելու որոշում է կայացրել:

«Խմբակցության անունից խոսեց Տարոն Սիմոնյանը, ներկայացրեց մեր դիրքորոշումը: Խմբակցությունը ազատ էլ կքվեարկի, պատգամավորներ կան, որ սկզբունքային պահանջներ ունեն, պատգամավորներ էլ կան՝ այլ սկզբունքային պահանջներ ունեն: Ցանկացած քվեարկություն մենք քննարկում ենք՝ ունենալ միասնական դիրքորոշո՞ւմ, թե՞ ազատ թողնել»,- ասաց նա։

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի ելույթից հետո «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները ծափահարեցին նրան, քանի որ կողմ է Գրիգորյանի թեկնածությանը, Մարուքյանը խուսափողական պատասխան տվեց․ «Դեռ չեմ հասցրել ելույթը դիտել, սակայն տեղյակ եմ, որ նա պետք է ելույթ ունենար, և այդ ելույթը կարող էր տարբերվել Տարոն Սիմոնյանի ելույթից»։

 Անդրադառնալով հարցին, թե մի խմբակցությունում արդյո՞ք կարող են լինել հակադիր կարծիքներ ունեցող պատգամավորներ, Մարուքյանն ասաց, որ կարող են լինել այդպիսի իրավիճակներ, երբ մարդիկ տարբեր կարծիքներ ունեն: «Մենք այդ տարբեր կարծիքները միշտ հարգել ու հարգում ենք։ Դուք մտածում եք, որ ֆրակցիաները դիկտատորական կառույցնե՞ր են, և վոժդը որոշում է, տենց քվեարկո՞ւմ են»։

Համշէնական ապրումներ
18 Հուլիսի 2019, 20:30 Համշէնական ապրումներ
ԲԴԽ նիստը հետաձգվեց
18 Հուլիսի 2019, 16:09 ԲԴԽ նիստը հետաձգվեց
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica