close
Եղանակը Երևանում
23 Հոկտեմբերի 2019
+11°
+17°Ցերեկ
+9°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հոկ 2019
USD1475.96
GBP1615.51
EUR1530.36
RUB17.48
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հաղորդում եմ ներկայացրել ոստիկանություն`ինձ պատկանող ծիրանի այգում տեղի ունեցած հրդեհի հետ կապված. Նազիկ Ամիրյան

Հասարակություն

18 Հունիսի 2019, 12:50
 Հաղորդում եմ ներկայացրել ոստիկանություն`ինձ պատկանող ծիրանի այգում տեղի ունեցած հրդեհի հետ կապված. Նազիկ Ամիրյան

ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը, հաղորդում է ներկայացրել ոստիկանություն՝ իրեն պատկանող ծիրանի այգում տեղի ունեցած հրդեհի հետ կապված: Այսօրվա դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում նա հավելեց, որ այգին ամբողջությամբ այրվել է։

Հարցին` արդյո՞ք կասկածներ ունի, թե այգին միտումնավոր են այրել, Ամիրյանը չպատասխանեց։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունիսի 16–ի երեկոյան հրդեհ է բռնկվել նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի կնոջը՝ Նազիկ Ամիրյանին պատկանող` Էջմիածին քաղաքի նախկին հացի գործարանի տարածքում գտնվող ծիրանի այգում: Այրվել է մի քանի հեկտար տարածք, ոչնչացել են հարյուրավոր ծառեր։

Հիշեցնենք նաև, որ այս պահին Նազիկ Ամիրյանի և նրա ամուսնու՝ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ գործը քննվում է դատարանում։ Ըստ ներկայացված մեղադրանքի` Նազիկ Ամիրյանը ամուսնու՝ Մանվել Գրիգորյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica