close
Եղանակը Երևանում
19 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հլս 2019
USD1476.41
GBP1594.04
EUR1535.10
RUB17.57
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ես չեմ թաքցնելու և ցանկություն էլ չունեմ թաքցնելու, որ ընկերներ ունեմ «Իմ քայլը» դաշինքում. Վահե Գրիգորյան

Հասարակություն

18 Հունիսի 2019, 12:33
 Ես չեմ թաքցնելու և ցանկություն էլ չունեմ թաքցնելու, որ ընկերներ ունեմ «Իմ քայլը» դաշինքում. Վահե Գրիգորյան

ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանը չի թաքցնելու և ցանկություն էլ չունի թաքցնելու, որ ընկերներ ունի «Իմ քայլը» դաշինքում: «Ես ընկերներ ունեմ տարբեր քաղաքական կուսակցություններում, հոսանքներում, և ոչ մի տարօրինակ բան չկա դրանում»,- այսօր խորհրդարանում ասաց նա` անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի հարցին, թե խոսակցություններ կան, որ ընկերական հարաբերակցությունների մեջ է «Իմ քայլի» պատգամավորների հետ։

Ըստ Գրիգորյանի` չէր կարող չունենալ, որովհետև իր գործունեությունն ամբողջությամբ եղել է քաղաքական` ուղղված քաղաքացիական իրավունքների պաշտպանությանը: «Իմ ծառայության հասցեատերը եղել են մարդիկ, որոնք եղել են կիզակետում և հետապնդումների թիրախ են եղել։ Բայց մեր ընկերությունը գաղափարական հիմքի վրա է եղել, և դա մեր ընդհանուր երազանքի և ընդհանուր նպատակի` ժողովրդավարական, ազատ Հայաստան ունենալու շուրջ է եղել։ Այդ ընկերությունը ձևավորվել է ոչ արդյունավետ լիբերալ-դեմոկրատական ժողովրդավարական  ինստիտուտների գործունեության ընթացքում, այդ ընկերությունը ձևավորվել է տարբեր իրավիճակներում, և մեր խնդիրն է եղել կանխել Հայաստանում անօրինականությունը»,- նշեց նա:

ՍԴ անդամի թեկնածուն հավելեց, որ, անկախ այն բանից՝ նշված մարդիկ իր ընկերներն են, թե՝ ոչ, ՍԴ դատավոր ընտրվելու դեպքում երդում տալու պահից դատավորներն այլևս ընկներ չեն ունենում։

Նրա կարծիքով` դատական համակարգում ՍԴ-ն ամենից շատն է քննադատության ենթարկվում, սակայն ՍԴ հետագա քննադատությունն ամենաանօգտակար գործն է, հատկապես` եթե  չկա գործողությունների կոնկրետ ծրագիր ՍԴ-ի նկատմամբ վստահության բարձրացման համար: Գրիգոյանը նշեց, որ Սահմանադրական դատարանը ամենաթույլն է վիճելի  իրավիճակների հետաքննության ժամանակ, որոնք առաջանում են ինչպես ընտրությունների ընթացքում, այնպես էլ դրանից հետո: «Ես կարծում եմ, որ Սահմանադրական դատարանը բազմիցս հրաժարվել է հետընտրական վեճերի վերաբերյալ համակարգային դատավարություններ իրականացնելուց»,- մանրամասնեց նա:

Խոսելով ՍԴ-ի ձևավորման վերաբերյալ իր տեսլականի մասին` դատավորի թեկնածուն պարզաբանեց, որ այս գործին  պետք է մասնակցեն տարբեր հատվածների ներկայացուցիչներ: «Ես խորապես համոզված եմ, որ Հայաստանի նախագահի առաջադրած երեք թեկնածուներից մեկը պետք է առաջադրվի Հայաստանի կողմից, մյուսը` Ղարաբաղի, երրորդը` Սփյուռքի: Սահմանադրական դատարանը կարող է և պետք է միավորող մարմին դառնա: Եվ դա անիրական չէ»,- շեշտեց Վահե Գրիգորյանը:

Նա նաև պատասխանեց այն հարցին, թե ինչպես է պատկերացնում աշխատանքը հին համակարգի դատավորների հետ։ Թեկնածուի խոսքով` իրենք տարբեր սերունդների մարդիկ են։ «Ես չեմ ցանկանում այս դահլիճում անպատասխան քննադատություն հնչեցնել դատարանի հասցեին, նախ` որովհետև անպատասխան է, երկրորդն էլ՝ անպտուղ եմ համարում այս պահին: Դատարանի այն մոդելը, որ ներկայացրեցի, շատ մոտ ապագայում իրականություն է դառնալու, և իրականում այս խորհրդարանն է ընտրելու դատավորներին»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ  «Իմ քայլը» դաշինքը տապալել էր ՀՀ նախագահի ներկայացրած մի քանի թեկնածուների քվեարկությունը, մինչ այն պահը, երբ հերթը հասավ Վահե Գրիգորյանի թեկնածության առաջադրմանը:

Համշէնական ապրումներ
18 Հուլիսի 2019, 20:30 Համշէնական ապրումներ
ԲԴԽ նիստը հետաձգվեց
18 Հուլիսի 2019, 16:09 ԲԴԽ նիստը հետաձգվեց
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica