close
Եղանակը Երևանում
21 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Սեպ 2019
USD1476.13
GBP1596.40
EUR1525.98
RUB17.47
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԵԽ-ի կողմից արդեն իսկ երաշխավորված է զգալի ֆինանսական աջակցություն ՀՀ-ին. ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ

Հասարակություն

18 Հունիսի 2019, 10:54
 ԵԽ-ի կողմից արդեն իսկ երաշխավորված է զգալի ֆինանսական աջակցություն ՀՀ-ին. ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ

Արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը հունիսի 17-ին ընդունել է ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատաինի-Դրագոնիի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են նախարարությունից:

Վիգեն Քոչարյանը ողջունել է պատվիրակության անդամներին և կարևորել արմատական բարեփոխումների այս փուլում  ԵԽ  գործընկերների աջակցության պատրաստակամությունը: Փոխնախարար Քոչարյանն  ընդգծել է նաև համագործակցության երկարատև ու հաջողված փորձը ԵԽ-ի հետ՝ որպես  հետագա արդյունավետ գործունեության հիմնաքար:

Արդարադատության նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ ներկայում Կառավարությունն իրականացնում է Դատաիրավական բարեփոխումների, Մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարության, ինչպես նաև Հակակոռուպցիոն ռազմավարության և դրանցից բխող գործողությունների ծրագրերի մշակման համալիր աշխատանքներ, որոնք կանխորոշելու են առաջիկա տարիների գործունեության առաջնահերթությունները նախանշված ոլորտներում: Վ.Քոչարյանը հատուկ կարևորել է դատաիրավական բարեփոխումներ կատարելու օբյեկտիվ անհրաժեշտությունը, դատական համակարգի անկախության և հանրային վստահության ապահովման հրամայականը:

Գաբրիելա Բատաինի-Դրագոնին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել, որ Արդարադատության նախարարությունը կարևոր գործընկեր է ԵԽ համար նախանշվող բարեփոխումների իրականացման ճանապարհին: Ներկայացնելով դատաիրավական բարեփոխումների շրջանակում համագործակցության գործողությունների ծրագիրը՝ Գաբրիելա Բատաինի-Դրագոնին ընդգծել է նաև, որ դատաիրավական բարեփոխումների աջակցության շրջանակում ԵԽ կողմից արդեն իսկ երաշխավորված է զգալի ֆինանսական աջակցությունը, ինչպես նաև հայտնել է ԵԽ պատրաստակամությունը՝ ամբողջ ծավալով աջակցություն ապահովելու հարցում:

Ամփոփելով քննարկման արդյունքները՝ Վիգեն Քոչարյանը գործընկերներին վստահեցրել է, որ ՀՀ կառավարությունը հաստատակամ է նախաձեռնվող բարեփոխումների ընթացքում հենվել Եվրոպայի Խորհրդի չափորոշիչների և փորձագիտական ներուժի վրա:

Ջորկաեֆը կայցելի Հայաստան
20 Սեպտեմբերի 2019, 18:14 Ջորկաեֆը կայցելի Հայաստան
Ներդրումներ (մաս 13)
20 Սեպտեմբերի 2019, 17:23 Ներդրումներ (մաս 13)
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica