close
Եղանակը Երևանում
6 Դեկտեմբերի 2019
+3°
+5°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արմեն Սարգսյանը ոչ կոմպետենտ կամ fake նախագահ է. բողոքի ակցիա` Բաղրամյան պողոտայում

Հասարակություն

17 Հունիսի 2019, 16:55
 Արմեն Սարգսյանը ոչ կոմպետենտ կամ fake նախագահ է. բողոքի ակցիա` Բաղրամյան պողոտայում

Այս պահին «Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ-ի և AntiFake.am փաստերի ստուգման և տեղեկատվության տրամադրման կայքի նախաձեռնությամբ իրականացվում է խորհրդանշական «#Anti_Fake_PRESIDENT»  բողոքի ակցիան, որի մասնակիցները Բաղրամյան 1 հասցեից քայլելու են Բաղրամյան 26՝ դեպի ՀՀ նախագահի նստավայր, որտեղ նրանք Արմեն Սարգսյանին շնորհելու են հատուկ մրցանակ։

Կազմակերպիչների խոսքով`իրենց նախաձեռնությամբ իրականացվող բողոքի ակցիայի հիմնական նպատակն է «ՀՀ քաղաքացիների ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ նախագահ Արմեն Սարգսյանը չի կատարում Սահմանադրությամբ նախագահին վերապահված գործառույթները, մասնավորապես` չի հետևում Սահմանադրության պահպանմանը, ուստի՝ Արմեն Սարգսյանը ոչ կոմպետենտ կամ fake նախագահ է»։ 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica