ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել է ԱՄՆ-ի մեղադրանքներին
Աշխարհ

ՌԴ ԱԳՆ-ն բացարձակապես անհիմն է համարել ԱՄՆ-ի մեղադրանքները, թե Ռուսաստանը խախտել է Միջուկային փորձարկումներն արգելող համապարփակ պայմանագիրը. հայտնում է РИА Новости-ն: Գերատեսչությունը հայտարարությամբ է հանդես եկել այսօր` հունիսի 17-ին:
Նշվում է, որ այդ հայտարարությունները ապացույցներով հիմնավորված չեն: Ըստ Ռուսաստանի` դրանով Վաշինգտոնը ձգտում է քողարկել համաձայնագրից դուրս գալու իր քայլը և միջուկային փորձարկումների վերսկսումը: