close
Եղանակը Երևանում
18 Հոկտեմբերի 2019
+19°
+23°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հոկ 2019
USD1476.43
GBP1615.98
EUR1529.69
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հոնկոնգում ցուցարարները շարունակում են արգելափակած պահել գլխավոր փողոցներն ու կառավարության շենքը

Աշխարհ

17 Հունիսի 2019, 15:24
 Հոնկոնգում ցուցարարները շարունակում են արգելափակած պահել գլխավոր փողոցներն ու կառավարության շենքը

Չինաստանի հատուկ վարչական շրջան Հոնկոնգում հարյուրավոր ցուցարարներ, որոնք դեմ եմ արտահանձնման մասին օրենքում փոփոխություններ մտցնելու` իշխանությունների որոշմանը, շարունակում են արգելափակված պահել Հոնկոնգի գլխավոր փողոցներն ու կառավարության շենքը` չնայած այն հանգամանքին, որ շրջանի ղեկավար Քերի Լեմն ավելի վաղ ներողություն էր խնդրել. գրում է է ria.ru-ն:

Նշվում է, որ նախորդ շաբաթ Լեմը հայտարարել էր արտահանձնման մասին օրենքում փոփոխություններ անելու հարցի քննարկումը դադարեցնելու մասին, ինչը,  սակայն, չէր բավարարել ցուցարարներին:

Օրինագծին դեմ մոտ երկու միլիոն ցուցարար դուրս էր եկել փողոցները՝ պահանջելով  ամբողջովին հրաժարվել օրենքի վերանայումից, նաև` որ վարչական շրջանի ղեկավարը ներողություն հայցի: Դրանից ժամեր անց Լեմը գրավոր ներողություն էր հայցել կառավարության անունից:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հոնկոնգում տեղի ունեցող բողոքի ցույցերի մասին: Օրեր առաջ հսկայական երթը խաղաղ է ընթացել մինչև կեսգիշեր` մինչ այն պահը, երբ կառավարական շենքի տարածքից ցուցարարներին հեռացնելու` ոստիկանության փորձերն ավարտվել են բախումներով:

Հրադադար Սիրիայում
17 Հոկտեմբերի 2019, 22:09 Հրադադար Սիրիայում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica