close
Եղանակը Երևանում
18 Հոկտեմբերի 2019
+19°
+23°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հոկ 2019
USD1476.43
GBP1615.98
EUR1529.69
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ճի՞շտ է, որ Արսեն Խառատյանը զբաղվել է իր իսկ ներմուծած ծանր թմրանյութերի վաճառքով. ՎԵՏՕ-ն 5 հարց է ուղղել ԱԱԾ տնօրենին

Հասարակություն

17 Հունիսի 2019, 13:57
 Ճի՞շտ է, որ Արսեն Խառատյանը զբաղվել է իր իսկ ներմուծած ծանր թմրանյութերի վաճառքով. ՎԵՏՕ-ն 5 հարց է ուղղել ԱԱԾ տնօրենին

ՎԵՏՕ շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը 5 հարց է ուղղել ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին:

Facebook-ի ուղիղ եթերում Մալյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդակական Արսեն Խառատյանի՝ պաշտոնից անակնկալ ազատման պատճառների մասին մամուլի հրապարակումներին և խնդրել պատասխանել հետևյալ հարցերին.

1. Ճի՞շտ են մեկ տարի առաջվանից շրջանառվող այն լուրերը, որ Արսեն Խառատյանը պարբերաբար ծանր թմրանյութերի խոշոր խմբաքանակներ է ներմուծել Հայաստան Վրաստանի Հանրապետությունից:

2. Ճի՞շտ է, որ Արսեն Խառատյանը զբաղվել է իր իսկ ներմուծած ծանր թմրանյութերի վաճառքով ՀՀ տարածքում:

3. Ճի՞շտ է, որ Արսեն Խառատյանը ծանր թմրանյութերը ՀՀ տարածք ապօրինի ներմուծելու նպատակով օգտվել է Վրաստանի Հանրապետությունում գործող ՀՀ դեսպանատան դիվանագիտական համարանիշներից:

4. Ճի՞շտ են այն տեղեկությունները, որ Վրաստանում ՀՀ դեսպանը Արսեն Խառատյանի հովանավորյալն է և, ըստ այդմ, անձեռնմխելի է:

5. Ճի՞շտ է այն տեղեկությունը, որ Արսեն Խառատյանը բռնվել է ծանր թմրանյութերի խմբաքանակի հերթական ներմուծման ժամանակ, և քաղաքական ղեկավարության կողմից որոշում է կայացվել այդ կապակցությամբ իրավական ընթացք չտալ և սկանդալը կանխելու նպատակով հեռացնել Արսեն Խառատյանին իր զբաղեցրած պաշտոնից:

Մալյանն ասել է, որ ԱԱԾ-ից հրապարակային պատասխան է ակնկալում:

Հրադադար Սիրիայում
17 Հոկտեմբերի 2019, 22:09 Հրադադար Սիրիայում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica