close
Եղանակը Երևանում
14 Հուլիսի 2020
+17°
+29°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Հլս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Օրենքը բոլորի համար է, և օրենքի առաջ բոլորը հավասար են. Միրզոյանը` Ծառուկյանին հարցաքննության կանչելու մասին

Քաղաքական

17 Հունիսի 2019, 12:51
 Օրենքը բոլորի համար է, և օրենքի առաջ բոլորը հավասար են. Միրզոյանը` Ծառուկյանին հարցաքննության կանչելու մասին

Ի՞նչ է նշանակում «միտում», երբ նույն կերպ հրավիրում են նախկին նախագահներին, վարչապետին, բազմաթիվ այլ պաշտոնատար անձանց. այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը` անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին հարցաքննության կանչելուն:

«Ի վերջո, օրենքը բոլորի համար է, և օրենքի առաջ բոլորը հավասար են: Եթե որևէ գործի շրջանակում իրավապահ մարմինն անհրաժեշտություն է գտնում տեղեկություններով կիսվելու համար հրավիրել  որևէ մարդու` անկախ զբաղեցրած պաշտոնից, այդ մարդը պարտավոր է գնալ և իր կարծիքը հայտնել: Խնդրում եմ այս թեման շատ չեփել, չէսկալացնել, որովհետև այնքան չկա, ինչքան, հավանաբար, խոսում ենք»,- նշեց նա:

 
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica