close
Եղանակը Երևանում
16 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հլս 2019
USD1476.68
GBP1598.81
EUR1537.65
RUB17.61
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թբիլիսիում տեղի է ունեցել «Տոլմա-2019» մրցույթ-փառատոնը

Հասարակություն

16 Հունիսի 2019, 21:25
 Թբիլիսիում տեղի է ունեցել «Տոլմա-2019» մրցույթ-փառատոնը

Վրաստանում Հայաստանի դեսպանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ հունիսի 16-ինՎրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախաձեռնությամբ և Վիրահայոց թեմի առաջնորդարանի հովանավորությամբ Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցու բակում տեղի է ունեցել «Տոլմա-2019» մրցույթ-փառատոնը, որին մասնակցել է նաև Վրաստանում ՀՀ դեսպանության ողջ անձնակազմը՝ դեսպանի գլխավորությամբ։

Իր խոսքում Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը նշել է, որ արդեն բարի ավանդույթ է դարձել Վրաստանում ազգային մյուս արժեքների հետ միասին ներկայացնել նաև հայկական խոհանոցն իր բազմազանությամբ, որը հայոց բազմադարյա մշակույթի անբաժանելի մասն է կազմում: Այնուհետև, Սրբազան հայրը օրհնել է տոլմայով լի կաթսաները և բարեհաջող ընթացք մաղթել փառատոնին։

Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանն ընդգծել է նմանօրինակ միջոցառումների կազմակերպման կարևորությունը և հույս հայտնել, որ հայկական կերակրատեսակներին նվիրված փառատոնները կշատանան։

«Տոլմա-2019» փառատոնն ուղեկցվում էր նաև երգի ու պարի կատարումներով։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica