close
Եղանակը Երևանում
23 Հոկտեմբերի 2019
+16°
+18°Ցերեկ
+10°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հոկ 2019
USD1475.99
GBP1611.79
EUR1528.92
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գագիկ Ծառուկյանը լավ չի արել. Արարատ Միրզոյան

Քաղաքական

16 Հունիսի 2019, 15:35
 Գագիկ Ծառուկյանը լավ չի արել. Արարատ Միրզոյան

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ՔԿ ներկայանալու՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մերժմանը:

«Լավ չի արել Գագիկ Ծառուկյանը, որ չի գնացել ՔԿ,  բայց հուսով եմ կգնա, հուսով եմ, որ պարոն Ծառուկյանը կվերանայի իր այս որոշումը եւ կգնա այդ ծանուցագրում նշված վայրը, նշված ժամին: Բոլոր քաղաքացիները օրենքի առաջ հավասար են, այդ թվում և ես, և պարոն Ծառուկյանը և պարոն Էդմոն Մարուքյանը և տիկին Լիլիթ Մակունցը և ներկայիս վարչապետը և նախկին նախագահները և բոլոր-բոլոր Հայաստանի Հանրապետության քաղաքացիները»,- ասաց նա:

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը  Քննչական կոմիտեի ծանուցագիրը ստանալուց հետո այն պատռել էր: Նրան երկրորդ անգամ են ծանուցում ուղարկել ՔԿ-ից:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica