close
Եղանակը Երևանում
23 Հոկտեմբերի 2019
+16°
+18°Ցերեկ
+10°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հոկ 2019
USD1475.99
GBP1611.79
EUR1528.92
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Չեմ ողջունում Ռոբերտ Քոչարյանի հետ ՌԴ դեսպանի հանդիպումը. Արարատ Միրզոյան

Քաղաքական

16 Հունիսի 2019, 15:12
 Չեմ ողջունում Ռոբերտ Քոչարյանի հետ ՌԴ դեսպանի հանդիպումը. Արարատ Միրզոյան

Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովի ավարտին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է  Ռոբերտ Քոչարյանի հետ ՌԴ դեսպանի հանդիպմանը, ասելով, որ չի ողջունում այն:

Արարատ Միրզոյանի համոզմամբ`այն մեղադրանքները, որոնք ներկայացված են Ռոբերտ Քոչարյանին, նրան դուրս են դնում մաքուր քաղաքական դաշտից:

«Այդտեղ շատ այլ որակների և շահագրգռվածության մասին է խոսքը, հենց դրա համար էլ չեմ ողջունում: Ես Ռոբերտ Քոչարյանին չեմ տեսնում որպես քաղաքական գործիչ, այլապես ես կողջունեի դեսպանի շփումներն իր հետ»,- ասաց նա:

Հարցին, թե հնարավոր է, որ Պուտինի հետ Ռոբերտ Քոչարյանի ունեցած լավ հարաբերությունները ազդեն դատավարության վրա, Արարատ Միրզոյանը նշեց. «Երբեք: Որևէ երկրի նախագահի, մեր երկրի ղեկավարների, որևէ մեկի հետ հարաբերությունները չեն կարող ազդել մեղադրանքի կամ արդար դատաքննության, անաչառ դատավճռի վրա: ՌԴ իշխանությունները մեծ հարգանքով են վերաբերում ՀՀ-ի ինքնիշխանությանը և իրենց թույլ չեն տա այդպիսի պայման դնեն»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica