close
Եղանակը Երևանում
20 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հլս 2019
USD1476.48
GBP1596.79
EUR1535.52
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանի, Ռուսաստանի ու Իրանի նախագահների հանդիպումը կկայանա Սոչիում` օգոստոսին

Աշխարհ

16 Հունիսի 2019, 11:41
 Ադրբեջանի, Ռուսաստանի ու Իրանի նախագահների հանդիպումը կկայանա Սոչիում` օգոստոսին
Ադրբեջանի, Ռուսաստանի ու Իրանի նախագահների միջև հանդիպումը կկայանա օգոստոսին` Սոչիում: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:«Այս տարվա օգոստոսին Սոչիում ծրագրվում է երեք երկրների՝ Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի նախագահների՝ բարձր մակարդակով հանդիպումը»,- Թեհրանում «Իրանը և Հյուսիսային Կովկասը. Համագործակցության պատմությունը և հեռանկարները» խորագրով համաժողովի բացման ժամանակ հայտնել է ՌԴ Հյուսիսային Կովկասի հարցերով նախարար Սերգեյ Չերբոտարևը:Խոսելով «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի մասին, նա ասել է, որ այդ միջանցքը ստրատեգիական բնույթ ունի և մեծ նշանակություն կունենա համաշխարհային հանրության համար, քանզի հնարավոր կդարձնի բեռնափոխադրումները կատարել առավել մատչելի գնով  և ավելի հարմարավետ պայմաններով հյուսիսից  հարավ և հակառակ ուղղություններով: «Հյուսիս-Հարավ» միջանցքը նպատակ ունի Հյուսիսային Եվրոպան կապել Ասիայի Հարավ-Արևելքի հետ, այդ թվում միավորել Ադրբեջանի, Իրանի ու Ռուսաստանի երկաթգծերը: Առաջին փուլում հնարավոր կլինի այդ միջանցքի միջոցով տեղափոխել 5 միլիոն տոննա բեռ, իսկ հետագայում` ավելի քան 10 միլիոն տոննա:


 
 
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica