close
Եղանակը Երևանում
23 Հոկտեմբերի 2019
+16°
+18°Ցերեկ
+10°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հոկ 2019
USD1475.99
GBP1611.79
EUR1528.92
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեկնարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համաժողովը

Հասարակություն

16 Հունիսի 2019, 10:07
 Մեկնարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համաժողովը

Քիչ առաջ մեկնարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համաժողովը։ Փակ քվեարկությամբ կուսակցության վարչության նոր կազմ է ընտրվելու:

Առաջադրված 51 թեկնածուից ընտրվելու են 21-ը: Վարչության անդամների ընտրությունից հետո կորոշվի վարչության նախագահն ու փոխնախագահը։ Նախատեսվում են վերանայումներ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կանոնադրությունում և ծրագրում:

Բացման խոսքով Ելույթ ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ սա կուսակցության 5րդ համաժողովն է, առաջինն անցկացվել է 2015 թվականին: 2-րդ արտահերթ համաժողովն անցկացվել է Գյումրիի և Վաաձորի ընտրություններում 2016 թվականի աշնանը կրած պարտությունից հետո: Կուսակցության վարչությունը դրանից հետո հրաժարական տվեց, որը, ըստ Փաշինյանի, աննախադեպ երևույթ էր Հայաստանի քաղաքական պատմության մեջ: Ըստ նրա՝  3-րդ համաժողովն էլ անցկացվեց՝ աննախադեպ իրադարձություն կյանքի համար: «2017 թվականի խորհրդարանական ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակը ձևավորվեց կուսակցության համաժողովում պատվիրակների փակ, գաղտնի քվեարկության արդյունքում, դրան նախորդեց կուսակցության թեկնածուների ներկուսակցական քարոզարշավը: Նման բան նույնպես Հայաստանի պատմության մեջ չէր եղել»: 

Իսկ 4-րդ համաժողովն էլ կայացավ 2019 թվականի փետրվարին, երբ խորհրդարանական արտահերթ ընտրություններում կուսակցություն արձանագրել էր հաղթանակ՝ դառնալով իշխող ուժ էր ՀՀ-ում: Փետրվարին տեղի ունեցածը, ըստ Փաշինյանի, պետք է համարել աշխատանքային համաժողով:

 «Քաղաքական իմաստով մենք լիբերալ չենք, ցենտրիստ չենք, սոցիալ-դեմոկրատ չենք, մենք քաղաքացիական կուսակցություն ենք: Սա նշանակում է, որ մենք մեզ դուրս ենք դնում գաղափարախոսական ստանդարտներից և ձևավորում ենք գաղափարական նոր հարթություն, որը հիմնված 4 առանցքային սյուների վրա՝ պետականություն, քաղաքացիություն, ազգային ինքնություն, անհատականություն: Մեզ շատ հաճախ անվանում են լիբերալ կամ ցենտրիստ, բայց սա թյուրըմբռնում է, որովհետև մենք կուսակցություն ենք, որ մերժել ենք իզմերը, որովհետև ժամանակակից աշխարհում կարծրացած գաղափարախոսություններ այլևս գոյություն չունեն»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:


 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica