close
Եղանակը Երևանում
20 Հոկտեմբերի 2019
+16°
+21°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հոկ 2019
USD1476.34
GBP1614.19
EUR1530.17
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանի Հանրապետության անկախության 101-ամյակին նվիրված ձեռնարկ՝ Լոնդոնում

Քաղաքական

15 Հունիսի 2019, 21:25
 Հայաստանի Հանրապետության անկախության 101-ամյակին նվիրված ձեռնարկ՝ Լոնդոնում

Հունիսի 13-ին Լոնդոնում ՀՅԴ Դարբինյան Կոմիտեի նախաձեռնությամբ տեղի ունեցավ կոկտեյլ-ձեռնարկ՝ նվիրված Հայաստանի Հանրապետության հռչակման 101-ամյակին, որին մասնակցեցին նաև ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատրյանն ու ՀՅԴ Բյուրոյի անդամ Հովսեփ Տեր-Գևորգյանը (Ֆրանսիա):

Բացման խոսքում ՀՅԴ ԱՄՆ Արևելյան շրջանի «Արցախֆոնդ» բարեգործական հիմնադրամի պատասխանատու Րաֆֆի Քիլյանը, շնորհակալություն հայտնելով հրավիրյալներին, անդրադարձավ Հայաստանի Հանրապետության հռչակման պատմական քայլի կարեւորությանը , ապա բեմ հրավիրեց Անգլիայի աշխատավորական կուսակցության անդամ Ստեֆան Փաունդին: Վերջինս դրվատանքով խոսեց հայ–անգլիական պառլամենտական սերտ հարաբերությունների, Լոնդոնի հայ գաղութի եւ հատկապես Հայ Դատի հանձնախմբի հետ համագործակցության մասին, աշխատանքներ, որոնք իրեն մղել են լինել հայ ժողովրդի կողքին՝ ներդնելով բոլոր հնարավորությունները:

Խոսելով գործընկեր Դաշնակցության մասին՝ Ստեֆան Փաունդը շնորհավորեց Հակոբ Տեր- Խաչատուրյանին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ եւ հաստատեց, որ Հայաստանի Առաջին հանրապետության կերտումը չէր կարող իրականություն դառնալ առանց զոհողությունների, որոնց ակոնքներում կանգնած էր եւ ղեկավարում էր ՀՅ Դաշնակցությունը: Պրն. Փաունդը հիշեց նաեւ, թե Դաշնակցությունն ինչպես դիմավորեց իրեն Արցախում, ապա հիացմունքով խոսեց հայկական երկրորդ հանրապետությունում ՀՅԴ կատարած աշխատանքների մասին:

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանն իր շնորհակալական խոսքից հետո անդրադարձավ 1918-ի Մայիս 28-ի Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման բոլոր նվիրյալներին և հատկապես հայ ժողովրդի կամքը ներկայացնող Արամ Մանուկյանի կերպարին, որ ճակատագրական պահին կարողացավ հորդորել, համախմբել բոլորին եւ վերջնական հաղթանակ ապահովել հայ ժողովրդի համար:

Անդրադառնալով Հայ Դատի աշխատանքներին եւ Դաշնակցույթան կողմից Հայսատանում եւ Սփյուռքում իրագործած եւ իրագործվող նախաձեռնություններին՝ Հակոբ Տեր-Խաչատուրյանը նշեց, որ դրանք, այսօրվա անմիջական հրամայականներից անկախ, պետք է դառնան հենասյուն, վերակազմակերպված Սփյուռք, որն իր հայապահպանության աշխատանքներին որպես լրացուցիչ ազդակ , ամբողջությամբ պետք է ծառայեցվի Հայաստանի հզորացման եւ Ղարաբաղի անկախության ճանաչման վերջնանպատակին:

Իր ելույթում Հակոբ Տեր-խաչատուրյանը նկատեց նաև, որ պատմությունը ժամանակի ընթացքում սկսել է իր արժանի գնահատականը տալ Մայիս 28-ը կերտող փաղանգին, որի ապացույցը եղավ այս տարի Սարդարապատի հուշահամալիրում Արամ Մանուկյանին նվիրված հուշակոթողի բացումն ու հուշակոթողի պատի մեջ Արարատի գագաթից, Վանից, Շուշիից բերված հողի և Արամ Մանուկյանի գերեզմանից առնված մասունքների ամփոփումը:

Ձեռնարկի ավարտին Մեծ Բրիտանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության ներկայացուցիչ Արամ Արարատյանը ներկաներին փոխանցեց դեսպանության խոսքը: Նա, շնորհավորելով հայ ժողովրդի պատմական ճակատագիրը խարսխող Հայաստանի առաջին Հանրապետության 101 ամյակը, հաստատեց որ այսօր Հայաստանի Հանրապետություն ունենալու համար մենք ամբողջությամբ պարտական ենք Սարդարապատի, Բաշ Ապարանի եւ Ղարաքիլիսայի ճակատամարտերում մարտնչած սերնդին եւ այդ սերնդի կամքը ներկայացնող Արամ Մանուկյանին:

Արամ Արարատյանը անդրադարձավ նաև իշխանափոխությունից հետո Հայաստանի Հանրապետությունում արձանագրված ձեռքբերումներին, ինչպես նաև ընկերային և տնտեսական կյանքի հեռանկարներին:

Վերջում փակման խոսքով հանդես եկավ Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի հոգեւոր առաջնորդ Գերշ. Սրբազան Հովակիմ Մանուկյանը: Նա շնորհավորեց եւ դրվատանքի խոսք արտասանեց Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 101-ամյակի կապակցությամբ և շնորհակալություն հայտնեց ներկաներին ու ձեռնարկի կազմակերպոիչ ՀՅԴ Լոնդոնի շրջանի կոմիտեությանը:

«Անձնական տեռոր»․ 168.am
19 Հոկտեմբերի 2019, 11:35 «Անձնական տեռոր»․ 168.am
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica