Գերմանիան կմեծացնի պաշտպանական ծախսերը. Անգելա Մերկել
Աշխարհ

2020 թվականին Գերմանիան կմեծացնի պաշտպանական ծախսերը. այս մասին հայտարարել է դաշնային կանցլեր Անգելա Մերկելը՝ ելույթ ունենալով ազգային Զինված ուժերի օրվա առիթով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նա մասնավորապես նշել է. «Լավ է, որ մենք մի քանի տարի շարունակ մեծացրել ենք մեր անվտանգության, մեր Բունդեսվերի բյուջեն, եւ մենք դա կանենք նաեւ հաջորդ տարի»,- հավելելով ՝պաշտպանական ծախսերի մեծացումը դրական դեր է խաղում՝ «Գերմանիայի տարածքում անվտանգության եւ միևնույն ժամանակ արտասահմանում խաղաղության ապահովելու նպատակով»: