close
Եղանակը Երևանում
20 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հլս 2019
USD1476.48
GBP1596.79
EUR1535.52
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիայում գործող մոտ 15․000 ընկերության բաժնետերերը սիրիացիներ են

Տարածաշրջան

15 Հունիսի 2019, 12:42
 Թուրքիայում գործող մոտ 15․000 ընկերության բաժնետերերը սիրիացիներ են

2019թ․ փետրվարի դրությամբ Թուրքիայում գործում է 15․159 ընկերություն, որոնց առնվազն 1 բաժնետերը Սիրիայի քաղաքացի է։ Այդ ընկերությունների մեծ մասը գտնվում է Ստամբուլում, Գազիանթեփում, Մերսինում, Հաթայում, Բուրսայում։ Դրանք հիմնականում մեծածախ և մանրածախ առևտրով զբաղվող ընկերություններ են։ Այս մասին տեղեկացրել է Թուրքիայի առևտրի նախարար Ռուհսար Փեքջանը՝ պատասխանելով ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցության պատգամավոր Սեզգին Թանրըքուլուի՝ Թուրքիայում աշխատող սիրիացիների մասին հարցմանը:

Փեքջանի խոսքով՝ լիովին կամ մասամբ սիրիացիներին պատկանող ընկերություններում աշխատում է 10․046 սիրիացի։ Թուրք նախարարը տեղեկացրել է նաև, որ մարտի 31-ի դրությամբ Թուրքիայում աշխատանքի իրավունք ունեցող օտարազգիների թիվը կազմել է 96․972, որոնցից 31․185-ը սիրիացիներ են. հաղորդում է ermenihaber.am կայքը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica