close
Եղանակը Երևանում
21 Հոկտեմբերի 2019
+13°
+19°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հոկ 2019
USD1476.34
GBP1614.19
EUR1530.17
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Քրդական կուսակցության պատգամավորը մեջլիսում բարձրացրել է ասորիների կոտորածի հարցը

Տարածաշրջան

15 Հունիսի 2019, 10:31
 Քրդական կուսակցության պատգամավորը մեջլիսում բարձրացրել է ասորիների կոտորածի հարցը

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության` Մարդինից  պատգամավոր Թումա Չելիքը Ազգային մեծ ժողովի օրակարգ է բերել ասորիների կոտորածների հարցը: ԺԴԿ պատգամավորը խորհրդարանին է ներկայացրել առաջարկ, որպեսզի ուսումնասիրվեն համապատասխան պաշտոնական փաստաթղթերը, ի հայտ բերվեն շարունակվող ազդեցությունները և ստեղծվի առիթ անցյալի հետ առերեսման համար:

Պատգամավոր Թումա Չելիքի կողմից ներկայացված առաջարկի մեջ ընդգծված է, որ 1915 թ. ի վեր հարյուրհազարավոր ասորիներ սպանվել և աքսորվել են: Ասորիներն այս դեպքերը անվանում են «Սայֆո»: Թումա Չելիքը նշում է, որ դարեր ի վեր տարբեր վայրերում գոյատևած ասորական մշակույթի` բոլոր առումներով տուժելու, վնասվելու պատճառ են դարձել այդ սպանդերն ու աքսորները. հաղորդում է Կ. Պոլսո «Ժամանակ» թերթը:

«Անձնական տեռոր»․ 168.am
19 Հոկտեմբերի 2019, 11:35 «Անձնական տեռոր»․ 168.am
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica