close
Եղանակը Երևանում
21 Հոկտեմբերի 2019
+13°
+19°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հոկ 2019
USD1476.34
GBP1614.19
EUR1530.17
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՌԴ-ն և Վրաստանը խորհրդատվություն կանցկացնեն Լուգարի լաբորատորիա այցելելու հարցով

Տարածաշրջան

14 Հունիսի 2019, 16:40
 ՌԴ-ն և Վրաստանը խորհրդատվություն կանցկացնեն Լուգարի լաբորատորիա այցելելու հարցով

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը և Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն պայմանավորվել են նոր խորհրդատվություններ անցկացնել ՌԴ-ից մասնագետների կողմից Լուգարի բիոլաբորատորիան ուսումնասիրելու հարցով. հայտնում է РИА Новости-ն:

Ավել վաղ Կարասինը հայտարարել էր, որ ողջունում է Վրաստանի առաջարկը` հնարավորություն տալ ռուս փորձագետներին  այցելելու Թբիլիսիում գտնվող Լուգարի լաբորտորիան:

Հիշեցնենք, որ ՌԴ-ին մտահոգում է լաբորատորիայի գործունեությունը, ինչի մասին բազմիցս հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ամիսներ առաջ  Վրաստանի պետական անվտանգության նախկին նախարար Իգոր Գիորգաձեն Մոսկվայում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ դիմել է ԱՄՆ նախագահին` խնդրելով հետաքննել Ռիչարդ Լուգարդի անվան լաբորատորիայի գործունեությունը Վրաստանում, որը, ինչպես նա պնդում է, կարող է մահաբեր հետևանքով փորձարկումներ իրականացնել մարդկանց վրա: Նա տվյալներ էր ներկայացրել 2015-ին գրանցված 30 մահվան մասին. մարդիկ լաբորատորիայում բուժում էին ստանում հեպատիտ C-ի դեմ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Անձնական տեռոր»․ 168.am
19 Հոկտեմբերի 2019, 11:35 «Անձնական տեռոր»․ 168.am
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica