close
Եղանակը Երևանում
20 Հոկտեմբերի 2019
+15°
+21°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հոկ 2019
USD1476.34
GBP1614.19
EUR1530.17
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցությունը դեմ է քվեարկել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի նախագծին

Արցախ

14 Հունիսի 2019, 15:36
 ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցությունը դեմ է քվեարկել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի նախագծին

Այսօր՝ հունիսի 14-ին, ԱՀ Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարել՝ ԱՀ նախագահ Բակո Սահակյանի նախաձեռնությամբ եւ առաջարկած օրակարգով:

Նախքան նիստի օրակարգային 4 կետերին անցնելը՝ Արցախի խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգել է հունիսին զոհված զինծառայողների հիշատակը, որից հետո նիստին ներկա 29 պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկել են օրակարգում ներառված «Կուտակային կենսաթոշակների մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը՝ ուղեկցող օրինագծերով:

Օրենքի նախագիծը խորհրդարանին է ներկայացրել ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը, նշելով, որ օրենքի ընդունումը բխում է Արցախում կենսաթոշակային բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունից:

«Ներկայումս Արցախում գործող բաշխողական կենսաթոշակային համակարգը ֆինանսավորվում է պետական բյուջեից, եւ քանի որ բյուջետային սահմանափակ միջոցների հաշվին հնարավոր չէ ապահովել կենսաթոշակառուի նույն եկամտի մակարդակը, որն անձն ունենում է աշխատանքային տարիներին՝ նախագծով առաջարկվում է ստեղծել մի համակարգ, որը միջին եւ երկար ժամկետում կապահովի կայուն ինքնաֆինանսավորվող կենսաթոշակային համակարգ՝ նպաստելով կենսաթոշակառուների կյանքի որակի բարելավմանը»,- ասել է Հարությունյանը:

Կառավարության նախագծով առաջարկվում է կուտակային պարտադիր համակարգին մասնակցող քաղաքացիների եկամտի 10 տոկոսի կուտակումը ձեւավորել 2.5 եւ 7.5 տոկոս համամասնությամբ. 2.5 տոկոսը կվճարվի քաղաքացու, 7.5 տոկոսը` պետության կողմից: Իսկ հավաքված գումարներն ամբողջությամբ կուտակվելու են օտարերկրյա կուտակային ֆոնդերում եւ ընկերություններում, ինչը եւ մտահոգել է «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանին:

«Դեռ չճանաչված Արցախի կառավարությունն ի՞նչ լծակներ ունի ֆինանասական պատասխանատու հանդիսացող միջազգային կառույցների վրա՝ ընկերությունների սնանկության դեպքում գումարները վերադարձման տոկոսների մեխանիզմը սահմանելու առումով»,-նշել է նա:

Պատգամավորի այս հարցադրմանն ի պատասխան՝ ֆինանսների նախարարը նշել է, որ օրենքով Արցախի քաղաքացիների կուտակած գումարների վճարման երաշխավորը հանդիսանում է Արցախի Հանրապետությունը:

«Մյուս բոլոր դրույթները, որոնք վերաբերում են ներդրումային ֆոնդերի հսկողության, սնանկության գործընթացներին եւ նմանատիպ այլ գործընթացներին՝ սրանք բոլորը կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ՝ Կենտրոնական բանկի կողմից սահմանված նորմատիվ ակտերով»,- ասել է Հարությունյանը:

«Օրենքում վերացական նշված գումարների վերադարձման պատասխանատվության» հանգամանքը «Դաշնակցություն» խմբակցությանը չի բավարարել: «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Ռիտա Մնացականյանի կողմից խորհրդարանին ներկայացրած խմբակցության տեսակետը՝ ստորեւ.

«Հարգելի գործընկերներ

Կենսաթոշակային համակարգի բարեփոխման խնդիրը յուրաքանչյուր պետության ամենօրյա օրակարգի հարց էԿենսաթոշակային համակարգի բարեփոխումը պետք է ապահովի արդարության սկզբունքըԿուտակային վերոնշյալհամակարգը չի ապահովում սոցիալական արդարությունը:

Ժամանակ առաջերբ քննարկվում էր «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի նախագիծըԱՀ ԱԺ«Դաշնակցություն» խմբակցությունը ընդունել է գաղափարի ճիշտ լինելըբայց սխալ համարել՝ իրականացման ձեւըՄասնավորապես մեզ մտահոգել էոր չի ապահովվում կամավորության սկզբունքըայլ օրենքի նախագիծը պարտադրում էքաղաքացու մասնակցությունը եւ զրկում նրան անհատական որոշումներ կայացնելու ազատ իրավունքիցՄեր կարծիքով՝կամավորության սկզբունքի կիրառումը կբերի գործընթացի ճիշտ գնահատմանըեւ ճիշտ մեթոդաբանության դեպքումինքնըստինքյան կավելանա քաղաքացիների ընդգրկվածության թիվը:

Օրենքից օգտվելու տիրույթից դուրս էր մնում քաղաքացիների մի հոծ զանգվածորն եկամուտ ուներբայց աշխատավարձչէր ստանումՕրինակ՝ գյուղացիների մեծ մասը:

Ներկա օրենքի նախագծով մասնակիորեն հաշվի է առնվել մեր խմբակցության՝ հնչեցրած առաջարկությունների մի մասըեւ պարտադիր բաղադրիչի հետ զուգակցվել է կամավորության սկզբունքըսակայն չի վերացվել պարտադիրի բաղադրիչը:

Մեզ առավել մտահոգում է այնոր գումարները շրջանառության մեջ են դրվելու ԱՀից և ՀՀից դուրսԱրտասահմանյանֆինանսական այդ կառույցների հետորոնց միջոցով նախատեսվում է իրագործել վերոնշյալ գործընթացըհարաբերությունների ճշգրտման և պատասխանատվության չափաբաժնի հստակեցման անհրաժեշտություն ենք տեսնում:

Քաղաքացիների ցածր վճարունակությանմշտական գնաճիդրամի մշտական արժեզրկմանտնտեսական ոչ բավարարակտիվության պայմաններում նպատակահարմար չէ նման համակարգի ներդնումը:

Շեշտենք նաեւոր պատերազմական պայմաններում գտնվողմիջազգայնորեն դեռ չճանաչված ԱրցախիՀանրապետության համար մոտ 20 տարին շատ ռիսկային է նման ծրագրի իրականացման համար՝ դրան գումարածտարածաշրջանային և համաշխարհային ռիսկերը:

Ավելացնենք նաևոր շատ երկրներ վերոհիշյալ համակարգը նման ձևով փորձարկումից հետո հրաժարվել են՝ արմատապեսփոխելով ձեւաչափը:

Ելնելով վերոհիշյալ սկզբունքներից՝ ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցությունը «ԱՀ կուտակային կենսաթոշակներիմասին» օրենքի նախագծին քվեարկելու է դեմ»:

«Կուտակային կենսաթոշակների մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը, ուղեկցող օրինագծերով, խորհրդարանն ընդունել է 19 կողմ, 5 դեմ, 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Հավելենք, որ սույն օրենքն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

«Անձնական տեռոր»․ 168.am
19 Հոկտեմբերի 2019, 11:35 «Անձնական տեռոր»․ 168.am
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica