close
Եղանակը Երևանում
23 Հոկտեմբերի 2019
+16°
+18°Ցերեկ
+10°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հոկ 2019
USD1475.99
GBP1611.79
EUR1528.92
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ստեղծված իրավիճակը պայմանավորված է բանակցությունների վերսկսման վերաբերյալ չափից ավելի մեծ սպասումների չիրացմամբ. Տիգրան Աբրահամյան

Հարցազրույց

14 Հունիսի 2019, 14:16
 Ստեղծված իրավիճակը պայմանավորված է բանակցությունների վերսկսման վերաբերյալ չափից ավելի մեծ սպասումների չիրացմամբ. Տիգրան Աբրահամյան

Վերջին շրջանում ադրբեջանական կողմը սադրիչ գործողությունների է գնում՝ սրելով սահմանային լարվածությունը: Yerkir.am-ի հետ զրույցում Արցախի նախագահի` անվտանգության հարցերով խորհրդական Տիգրան Աբրահամյանը վստահեցրեց, որ Արցախի ՊԲ-ն, ըստ անհրաժեշտության, դիմում է պատասխան կոշտ միջոցների, և որ փորձում են առաջնագծի հագեցվածությունը հարմարեցնել Ադրբեջանի պահվածքին: 

-Առաջնագիծը, տեխնիկական հագեցվածության առումով, անընդհատ բարելավում ենք, ինչը ոչ միայն առաջնագծում, այլև, առհասարակ, ընդհանուր ծառայության արդյունավետության բարձրացմանն է հանգեցնում: Այս պահին մեր քայլերն ուղղված են հակառակորդի առաջադրած հնարավոր վնասները նվազագույնին հասցնելուն և լարվածությունը լիցքաթափելուն: Ըստ անհրաժեշտության՝ դիմում ենք նաև կոշտ միջոցների:

-Տպավորություն է, որ Ադրբեջանը հատկապես ուղղաթիռների շարժերով սցենարներ է փորձարկում, կարծես նոր իրավիճակ է ստեղծվել:

- Ուղղաթիռների շարժերը, իհարկե, վտանգավոր են, մանավանդ, որ դրանք սահմանին բավականին մոտ հատվածներում են թռիչքներ իրականացնում, էլ չեմ ասում` երբ դրանք հատում են մեր սահմանը: Ձեր նշած սցենարները նաև այլ զորատեսակների մարտավարական պարապմունքներով են գծվում և միմյանց հետ շաղկապված են: Ամեն դեպքում` հակառակորդի ցանկացած շարժ, կուտակում, սպառազինության գնումներ, վարքագիծ մեզ մոտ մանրամասն վերլուծվում է, և  դրանից բխող քայլեր են իրականացվում: 

-Ի՞նչ գործոններ հանգեցրեցին Ադրբեջանի ներկայիս պահվածքին, արդյո՞ք դրանցում մեղքի իր բաժինն ունի ՀՀ-ի և Արցախի իշխանությունների հակասությունը:

-Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը դեռ մի քանի շաբաթ առաջ, ըստ էության,  ազդարարել էր լարվածության նոր մեկնարկի մասին: Ստեղծված իրավիճակն առավելապես պայմանավորված է բանակցությունների վերսկսման վերաբերյալ չափից ավելի մեծ սպասումների ձևավորմամբ և դրանց չիրացմամբ: Իրականում պրոցեսը բարդ փուլում է, և իրավիճակային փոփոխություններն ամենից առաջ հենց դրանով են պայմանավորված:

-ՀՀ արտաքին քաղաքականությունը համահո՞ւնչ է Ադրբեջանի ներկայիս պահվածքին:

- Պաշտոնեական դիրքս թույլ չի տալիս գնահատականներ հնչեցնել այս հարցադրման վերաբերյալ: Ամեն դեպքում կարող եմ արձանագրել, որ Ադրբեջանի քայլերը վերջին շրջանում սկսել են առավել ագրեսիվ բնույթ կրել՝ բոլոր ուղղություններով:

-Տասը ամիս հետո ՀՀ ղեկավարությունը կրկին սկսել է խոսել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին, մեզ հաջողվելո՞ւ է այս ուղղությամբ քայլեր ձեռնարկել, ավելի ճիշտ՝ պարտադրել, ի վերջո, պահը կորցրել ենք:

-Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած հանդիպումներն ու դրանց ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները պետք է անընդհատ պահել օրակարգում: Դրանց կյանքի կոչումը ոչ միայն հնարավորություն կտա որոշակիորեն լիցքաթափելու ընդհանուր լարվածությունը, այլ հիմք կլինի բանակցությունների վերսկսման համար:

Մարիամ Պետրոսյան 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica