close
Եղանակը Երևանում
26 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Օգս 2019
USD1475.99
GBP1581.09
EUR1526.40
RUB17.25
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արձանագրվել են միլիարդավոր դրամների անհամապատասխանություններ. Յոլյան

Հասարակություն

13 Հունիսի 2019, 17:06
 Արձանագրվել են միլիարդավոր դրամների անհամապատասխանություններ. Յոլյան

Հայաստանի հաշվեքննիչ պալատի ստուգումները բավական մտահոգիչ փաստեր են արձանագրել ԲԷՑ-ում՝ բարձրավոլտ էլեկտրական ցանցերում. խորհրդարանում ասաց պալատի նախագահ Լևոն Յոլյանը`մանրամասնելով, որ երկու առանձին դեպքերում նյութերն ուղարկվել են դատախազություն։

«Տրվում են պայմանագրերով չնախատեսված տասնյակմիլիոնավոր դրամների կանխավճարներ, չեն կատարվում պայմանագրային պարտավորությունները, իսկ մրցույթները հաճախ շահում են պահանջներին չբավարարող կազմակերպություններ»,- նշեց Յոլյանը։

Պալատի նախագահի հավաստիացմամբ` հաճախակի անհամաձայնություններ ու վեճեր են եղել նաև ԲԷՑ-ի ու արտասահմանյան կազմակերպությունների միջև, եղել են փոխադարձ պահանջներ, իսկ միլիոնավոր դոլարներ արժեցող պայմանագրերի դրույթներն անտեսվել են։ Յոլյանի խոսքով`արձանագրվել են նաև միլիարդավոր դրամների հասնող անհամապատասխանություններ, կան խեղաթյուրման բազմաթիվ փաստեր։ Նա ասաց, որ այս ամենի հայտնաբերման արդյունքում իրենք ավելի քան 350 առաջարկ են ներկայացրել։

Ըստ Յոլյանի՝ հաշվեքննությունների ժամանակ հայտնաբերվել են նաև առերևույթ հանցանք պարունակող արարքներ, որոնց մասին տեղեկություններն իրենք ուղարկել են իրավապահներին։

«Ուսումնական թռիչքների համար ինքնաթիռ վարձելու համար քաղավիացիան մասնավոր ընկերությանը 2013 թվականից վճարել է 600 միլիոն դրամ, մինչդեռ օդանավի ամբողջ արժեքը եղել է 82 միլիոն դրամ։ Մեկ այլ դեպքում պալատը պարզել է, որ կենսաթոշակների վճարման համակարգում շուրջ 15 միլիարդ դրամի կոռուպցիոն ռիսկեր կան»,- մանրամասնեց նա:

 

 

 

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica