close
Եղանակը Երևանում
19 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Սեպ 2019
USD1476.26
GBP1593.94
EUR1526.74
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախի ԱԳ նախարարն ընդունել է Բարոնուհի Քերոլայն Քոքսին

Արցախ

13 Հունիսի 2019, 17:04
  Արցախի ԱԳ նախարարն ընդունել է Բարոնուհի Քերոլայն Քոքսին

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հունիսի 13-ին ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսին։
 

Արցախի Հանրապետության ԱԳՆ-ից հայտնեցին, որ Մասիս Մայիլյանը բարձր է գնահատել Քերոլայն Քոքսի գործունեությունը՝ ուղղված  միջազգային ասպարեզում Արցախի շահերի պաշտպանությանը, նշելով անկախության տարիների ընթացքում նրա անգնահատելի ներդրումն Արցախի ժողովրդի պայքարի գործում՝ հանուն իր գաղափարների և նպատակների իրականացման։ 
 
Հանդիպման ընթացքում արտաքին գործերի նախարարը ներկայացրել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլը, անդրադարձել է Արցախի միջազգային ճանաչման և ապակենտրոնացված համագործակցության գործընթացի վերջին զարգացումներին: Տեղի է ունեցել նաև մտքերի փոխանակում՝ Արցախում իրականացվող մարդասիրական ծրագրերի հետ կապված մի շարք հարցերի շուրջ:

 
ԿԲ-ն թողարկել է նոր հուշադրամ
19 Սեպտեմբերի 2019, 13:06 ԿԲ-ն թողարկել է նոր հուշադրամ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica