close
Եղանակը Երևանում
19 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Սեպ 2019
USD1476.26
GBP1593.94
EUR1526.74
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հիմքեր չկան կարծելու, որ ԱՄՆ-ը կվերադառնա միջուկային պայմանագրի կատարմանը. ՌԴ ԱԳՆ

Աշխարհ

13 Հունիսի 2019, 16:05
 Հիմքեր չկան կարծելու, որ ԱՄՆ-ը կվերադառնա միջուկային պայմանագրի կատարմանը. ՌԴ ԱԳՆ

Չկան հիմքեր կարծելու, որ ԱՄՆ-ը կվերադառնա Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին համաձայնագրի կատարմանը: Մոսկվան ելնում է այն բանից, որ պայմանագիրը կդադարի գոյություն ունենալ: Այդ մասին ՌԴ Պետդումայում ելույթում ասել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը. հայտնում է РИА Новости-ն:

«ՌԴ նախագահը որոշում է կայացրել դադարեցնել համաձայնագրի կատարումը: Ռուսաստանը, դրանից, շեշտում եմ, դուրս չի եկել: Երբ կլրանա պայմանագրի 15-րդ հոդվածով սահմանված 6-ամսյա ժամկետը, ամերիկացիների կողմից համապատասխան իրազեկումից  հետո պայմանագիրը կդադարի գոյություն ունենալ»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ առաջինը պայմանագրի դադարեցման մասին հայտարարեց ԱՄՆ-ն, ՌԴ նախագահն ավելի ուշ հրահանգեց «հայելային պատասխան» տալ:

 

 

ԿԲ-ն թողարկել է նոր հուշադրամ
19 Սեպտեմբերի 2019, 13:06 ԿԲ-ն թողարկել է նոր հուշադրամ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica