close
Եղանակը Երևանում
26 Հունիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հնս 2019
USD1477.07
GBP1608.65
EUR1542.91
RUB17.61
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Այսօրվանից պահպանողականները սկսում են Մեծ Բրիտանիայի վարչապետի ընտրությունները

Աշխարհ

13 Հունիսի 2019, 14:50
 Այսօրվանից պահպանողականները սկսում են Մեծ Բրիտանիայի վարչապետի ընտրությունները

Հունիսի 13-ից Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցությունը սկսում է իրենց նոր ղեկավարի, միևնույն ժամանակ` երկրի հաջորդ վարչապետի ընտրությունները. գրում է BBC-ն:

Նշվում է, որ 10 թեկնածուների համար քվեարկելու են Համայնքների պալատի պահպանողական պատգամավորները, իսկ այն թեկնածուները, որոնք առնվազն 17 ձայն չեն հավաքի, դուրս կմնան ընտրապայքարից:

Լրատվամիջոցի տեղեկություններով`արդեն հաջորդ շաբաթ կրկին կանցկացվեն  քվեարկություններ` մինչև այն պահը, երբ պայքարում կմնա միայն 2 թեկնածու: Ի վերջո, ընտրություններում հաղթանակ տարած մասնակիցը կհաջորդի գործող վարչապետ Թերեզա Մեյին:

Հաջորդ վարչապետի անունը պարզ կդառնա մինչև հուլիսի 22-ը:

Հավելվում է նաև, որ պահպանողականների մեծագույն մասի աջակցությունն ու հարգանքը վայելում է ՄԲ նախկին արտգործնախարար Բորիս Ջոնսոնը:

 

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica