close
Եղանակը Երևանում
26 Հունիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հնս 2019
USD1477.07
GBP1608.65
EUR1542.91
RUB17.61
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Քոչարյանը Փաշինյանի դեմ հայցից հրաժարվեց, բայց Փաշինյանը 650.000 դրամ է պահանջում՝ որպես դատական ծախսերի փոխհատուցում

Իրավունք

13 Հունիսի 2019, 14:42
 Քոչարյանը Փաշինյանի դեմ հայցից հրաժարվեց, բայց Փաշինյանը 650.000 դրամ է պահանջում՝ որպես դատական ծախսերի փոխհատուցում

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ Քանաքեռ նստավայրում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ ներկայացված հայցի քննությունը դատարանն ավարտեց։ Գործը նախագահող դատավոր Լիլիթ Սարգսյանը հայտարարեց, որ դատական ակտը  կհրապարակվի հունիսի 24-ին։

Հունիսի 12-ի նիստում կողմերի փաստարկների ներկայացումից հետո Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը դատարանում ասաց, որ եթե Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյանը հայտարարի, որ Փաշինյանը նկատի չի ունեցել Քոչարյանին, իրենք պատրաստ են հրաժարվել հայցից: Գյոզալյանը հայտարարեց, որ Փաշինյանը նկատի է ունեցել աահմանադրական նորմը և ոչ թե անձի: Այսպիսով, Հայկ Ալումյանը ասաց, որ իրենք հրաժարվում են հայցից:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանի կողմից հայցադիմում էր ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու պահանջի մասին:

Ի դեպ, թեև Ռոբերտ Քոչարյանը հայցից հրաժարվեց, միևնույն է, պատասխանող կողմը, որպես դատական ծախսերի փոխհատուցում, 650 հազար դրամ է պահանջում։ «Մեր հստակ ընդգծված դիրքորոշումն այն էր, որ  անզեն աչքով էլ, երբ այդ հայտարարությունները կարդայիք, կտեսնեիք, որ իմ վստահորդի խոսքը սահմանադրա-իրավական նորմի մեկնաբանության հետ կապված դատողություն էր, և մեզ համար անհասկանալի էր այս հայցը: Հիմա իմ վստահորդն այս առումով կատարել է ծախսեր, ինչպես բոլորդ գիտեք, իմ վստահորդի միակ եկամտի աղբյուրը նրա աշխատավարձն է։ Կարծում եմ՝  որպեսզի հետագայում կանխվեն նման անհիմն հայցերն իմ վստահորդի դեմ, մենք  պետք է հետամուտ լինենք, որ այդ հարցը լուծվի: Եվ այն մարդիկ, որոնք անհիմն հայց կներկայացնեն իմ վստահորդի դեմ, պետք է վճարեն»,- շեշտեց Գյոզալյանը։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը հակառակ կողմի ներկայացրած դատական ծախսը համարեց «ոչ ողջամիտ»: «Այս դատավարությունը փաստացի տեղի չի ունեցել, եթե այն տեղի ունենար և տևեր երկար ժամանակ, ապա ես էլ, իմ հերթին, դատական ծախսեր կներկայացնեի, որը կլիներ ողջամիտ»,- նշեց նա:
 
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica