Արման Թաթոյանն ընտրվել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի անդամ
Հասարակություն

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել:
Նա մասնավորապես նշել է.
«Հարգելի ընկերներ,
Ուզում եմ սիրով տեղեկացնել, որ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի հունիսի 12-ի նիստում քվեարկությամբ ընտրվել եմ Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի (ԽԿԿ, CPT) անդամ՝ ներկայացուցիչ Հայաստանից»: