close
Եղանակը Երևանում
23 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Օգս 2019
USD1475.91
GBP1577.33
EUR1527.40
RUB17.25
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայկ Ալումյանը հրաժարվում է «Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի» հայցից․ ուղիղ

Իրավունք

13 Հունիսի 2019, 14:22
 Հայկ Ալումյանը հրաժարվում է «Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի» հայցից․ ուղիղ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ Քանաքեռ նստավայրում, դատավոր Լիլիթ Սարգսյանի նախագահությամբ, տեղի է ունենում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործով դատական նիստը, որի ժամանակ հայցվոր կողմը հրաժարվելու է հայցից։

Հունիսի 12-ի նիստում կողմերի փաստարկների ներկայացումից հետո Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը դատարանում ասաց, որ եթե Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյանը հայտարարի, որ Փաշինյանը նկատի չի ունեցել Քոչարյանին, իրենք պատրաստ են հրաժարվել հայցից: Գյոզալյանը հայտարարեց, որ Փաշինյանի նկատի է ունեցել Սահմանադրական նորմը և ոչ թե անձը: Այսպիսով, Հայկ Ալումյանը ասաց, որ իրենք հրաժարվում են հայցից:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանի կողմից հայցադիմում էր ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու պահանջի մասին:

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica