close
Եղանակը Երևանում
26 Հունիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հնս 2019
USD1477.07
GBP1608.65
EUR1542.91
RUB17.61
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Խամենեին հրաժարվել է պատասխանել Թրամփի ուղերձին

Աշխարհ

13 Հունիսի 2019, 14:24
  Խամենեին հրաժարվել է պատասխանել Թրամփի ուղերձին

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հրաժարվել է պատասխանել ԱՄՆ  նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձին, որը նրան է  փոխանցել Իրանում այցով գտնվող Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն. հայտնում է РИА Новости-ն:

Համաձայն Խամենեի կայքում հրապարակված տեղեկության` հանդիպման սկզբում Աբեն ասել է, որ ցանկանում է այաթոլլային ԱՄՆ նախագահից ուղերձ փոխանցել, ինչին Խամենեին պատասխանել է. «Ես չունեմ և չեմ ունենա պատասխան ԱՄՆ նախագահի ուղերձի համար, որը Դուք ներկայացրեցիք: Ես կարծում եմ, որ Թրամփը արժանի չէ որևէ ուղերձի»:

Թե կոնկրետ ի՞նչ էր ասվում ԱՄՆ նախագահ Դոնալդ  Թրամփի ուղերձում, չի ասվում:

Խամենեին  նաև ասել է, որ ԱՄՆ-ն իրավունք չունի ասելու` որ երկրները միջուկային զենք ունենան, որոնք` ոչ, քանի որ ԱՄՆ-ում պահվում են հազարավոր միջուկային մարտագլխիկներ:
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica