close
Եղանակը Երևանում
25 Հունիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Հնս 2019
USD1477.81
GBP1609.64
EUR1544.32
RUB17.60
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Ամադինդա» հարվածայինների լեգենդար խումբը՝ Հայաստանում

Մշակույթ

13 Հունիսի 2019, 14:13
 «Ամադինդա» հարվածայինների լեգենդար խումբը՝ Հայաստանում

«Երևանյան Հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում  hունիսի 19-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում բացառիկ համերգով հանդես  կգա «Ամադինդա»  հարվածայինների լեգենդար խումբը: Փառատոնի  մամուլի ծառայությունից հայտնում են, որ աշխարհի չորս մայրցամաքներում հանդիսատեսին գերած խումբը  կներկայացնի երաժշտություն Եվրոպայից մինչև Աֆրիկա, ընդ որում՝  նախորդ և քսանմեկերորդ դարերի հեղինակների գործեր:

«Ամադինդա» խմբի անդամների անսահման վիրտուոզությունը և երաժշտական հսկա կարողությունները ոգեշնչեցին քսաներորդ դարի հռչակավոր կոմպոիզիտորներին տասնամյակներ շարունակ աշխատելու խմբի հետ, որի արդյուքնում ստեղծվեցին հարվածային երկացանկի գլուխգործոցներ` գրված հատուկ «Ամադինդայի» համար:

90-ականների երկրորդ կեսին խումբը որդեգրում է երեք նոր ուղղություն՝ ավանդական հարվածային մշակույթների հետազոտություն, խմբի անդամների կողմից նոր ստեղծագործությունների ստեղծում և հարվածային գործիքների համար փոխադրված վաղ ժամանակաշրջանի գործերի կատարում, ինչի արդյունքում «Ամադինդայի» երաժշտացանկը հարստանում է ոչ միայն աշխարհի տարբեր կողմերի ազգային երաժշտությամբ, այլ նաև Զոլթան Վաչիի և Աուրել Հոլլոյի կողմից գրված «beFORe JOHN» իննամաս ստեղծագործությամբ, ինչպես նաև Ռավելի, Դեբյուսիի, Մուսորգսկու, Բարտոկի, Գերշվինի և դասական երաժշտության այլ հայտնի գլուխգործոցների փոխադրումներով։

Միջազգային երաժշտասեր հանրությունը համարում է «Ամադինդային» աշխարհի ամենայուրօրինակ և բազմադեմ հարվածային խմբերից  մեկը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica