close
Եղանակը Երևանում
19 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Սեպ 2019
USD1476.26
GBP1593.94
EUR1526.74
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ես արդարադատության նախարար դառնալու առաջարկ չեմ ստացել. Աննա Վարդապետյան

Հասարակություն

13 Հունիսի 2019, 14:09
 Ես արդարադատության նախարար դառնալու առաջարկ չեմ ստացել. Աննա Վարդապետյան

Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը, անդրադառնալով հարցին, թե ինքը ստացե՞լ է արդարադատության նախարար դառնալու առաջարկ, բացասական պատասխան տվեց:

Ինչ վերաբերում է նախկին նախարար Արտակ Զեյնալյանի հետ տարաձայնություններ ունենալու թեմային, ապա, նրա խոսքով, նման բան չի եղել: «Ոլորտային խնդիրների շուրջ նրա տեսակետը մշտապես համընկել է կառավարության տեսակետի հետ»,- նշեց Վարդապետյանը`հավելելով, որ կան ոլորտային որոշակի բացթողումներ, որոնք թույլ չեն տալիս իրականացնել վստահելի արդարադատություն:

Նա անդրադարձավ նաև վեթինգի թեմային, շեշտեց, որ կառավարությունն աշխատում է ոչ միայն վեթինգի, այլև դատական համակարգային բարեփոխումների վրա. շուտով պատրաստ կլինի փաստաթուղթ կամ փաստաթղթերի փաթեթ, որը հանրային քննարկման կդրվեն:

Հարցին` նրա կարծիքով` Հայաստանում կա՞ն դատավորներ, որոնք գիտակցում են, որ անաչառ, օբյեկտիվ չեն, բայց հրաժարական չեն ներկայացնում, Աննա Վարդապետյանը պատասխանեց, որ չի կարող հարցին որևէ գնահատական տալ։

Նա ընդգծեց՝ իրենց գերնպատակն է, որպեսզի վեթինգի իրականացման փուլում արդարադատության ոլորտն անխափան գործի։ 

ԿԲ-ն թողարկել է նոր հուշադրամ
19 Սեպտեմբերի 2019, 13:06 ԿԲ-ն թողարկել է նոր հուշադրամ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica