close
Եղանակը Երևանում
25 Հունիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Հնս 2019
USD1477.81
GBP1609.64
EUR1544.32
RUB17.60
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թեհրանը չի բանակցի Վաշինգտոնի հետ ճնշման տակ. Խամենեի

Աշխարհ

13 Հունիսի 2019, 14:06
 Թեհրանը չի բանակցի Վաշինգտոնի հետ ճնշման տակ. Խամենեի

Թեհրանը չի բանակցի ԱՄՆ-ի-ի հետ ճնշման տակ և չի վստահում Վաշինգտոնին, որի հետ  «դառը փորձը» չի ցանկանում կրկնել: Այդ մասին Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ, այաթոլլա Ալի Խամենեին. հայտնում է РИА Новости-ն:

«Իրանը չի վստահում ԱՄՆ-ին, երկրի հետ միջուկային գործարքի հարցով նախորդ բանակցությունների դառը փորձը ոչ մի դեպքում չի կրկնվի, քանի որ ոչ մի խելամիտ ազգ չի գնա բանակցությունների ճնշման տակ»,- ասել է նա:

Խամենեին նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ին չի հաջողվի փոխել Իրանում գոյություն ունեցող կարգը: «40 տարվա ընթացքում նրանք չկարողացան ազատվել Իսլամական Հանրապետությունից»,- ասել է Իրանի հոգևոր առաջնորդը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica