close
Եղանակը Երևանում
19 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Օգս 2019
USD1475.92
GBP1578.43
EUR1527.46
RUB17.22
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եթե պայմանավորվում են չկրակել, բայց պայմանավորվածությունը խախտում են, հայկական կողմը հավատարմություն պահողի մշտական կոչո՞ւմ ունի, նրանք էլ` խախտողի՞. Արծրուն Հովհաննիսյանը՝ պատժիչ գործողության մասին

Քաղաքական

13 Հունիսի 2019, 12:52
 Եթե պայմանավորվում են չկրակել, բայց պայմանավորվածությունը խախտում են, հայկական կողմը հավատարմություն պահողի մշտական կոչո՞ւմ ունի, նրանք էլ` խախտողի՞. Արծրուն Հովհաննիսյանը՝ պատժիչ գործողության մասին

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ոչ մի բանի հավանականություն չի բացառում: «Բայց նման կանխատեսումների համար նախադրյալներ չեմ տեսնում»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա՝ անդրադառնալով պատերազմի վերսկսման հավանականությանը: 

Ադրբեջանական զորավարժությունների մասին հիշեցումներին ի պատասխան, այդ թվում՝ թուրք-ադրբեջանական, Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ ինքն ավելի շատ տեղեկությունների է տիրապետում: «Ոչինչ չեմ բացառում, քանի որ ժամանակակից պատերազմներն այդպիսի բնավորություն ունեն, որ երբեմն անակնկալ են լինում ինչ-որ առումով՝ աշխարհի ցանկացած կետում, բայց կոնկրետ գոնե առաջիկայում նման կանխատեսման համար հիմքեր չեմ տեսնում»,- պնդեց նա: 

Ինչ վերաբերում է նրան, որ առաջնագծի ամբողջ երկայնքով նկատվում է ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի և ռազմական ավիացիայի ուսումնական թռիչքների աճ, դրանք հաճախ խախտում են սահմանված թռիչքային գոտին, Հովհաննիսյանը կրկնեց պաշտպանության նախարարի միտքը. «Մենք էլ ենք շատ բան անում»:

Անդրադառնալով  Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովին, ՊՆ մամուլի քարտուղարն ասաց, որ հասարակական պահանջին և քաղաքական իշխանության պահանջին արձագանքելով՝ պաշտպանության նախարարությունն իր ներդրումը կունենա հանձնաժողովի աշխատանքներում: «Եթե բացատրություն տալու, կուտակած ինֆորմացիայի, մեր կատարած վերլուծությունների կարիքը կլինի, մենք այդ ամենը կփոխանցենք»,- նշեց նա:

Հովհաննիսյանն այս համատեքստում ակնարկեց, որ մեր հասարակությունը շատ էմոցիոնալ է ընկալում թշնամու տարածած և ներդրած միֆերը: «Այդ միֆերն էլ կկոտրվեն, որովհետև, ցավոք, մեր հանրությունը կիսում է նաև հակառակորդի դրած միֆերը»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի՝ Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունների համապարփակ լինելուն, Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ դրանց շատ լավ տեղյակ է: «Ժամանակին, որ ուսումնասիրությունները կատարվել են, արվել են նույնքան ջանքով և եռանդով, մղումով և ազնվությամբ, ոչ մի կասկած չկա»,- նշեց նա:

Լրագրողներից մեկի դիտարկմանը՝ ի՞նչ է ենթադրում վրիժառուներին պարգևատրումը, այս իրավիճակում դա ինչ-որ բան չի՞ փոխում, քանի որ վարչապետը պայմանավորվել էր, որ իրար վրա չկրակեն, սրա մեսիջը ո՞րն էր, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. «Եթե պայմանավորվում են չկրակել, բայց հետո պայմանավորվածությունը խախտում են, հայկական կողմը հավատարմություն պահողի մշտական կոչո՞ւմ ունի, նրանք էլ` խախտողի՞: Այդպիսի իրավունք ոչ ոք ոչ մեկին չի տվել: Իսկ թե ի՞նչ էր դա նշանակում, կարծում եմ՝ շատ բաց է, պարզ, լրացնելու կարիք չկա»:

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը բարձր պարգևատրման է ներկայացրել հակառակորդի կրակից զոհված զինծառայող Սիփան Սերժիկի Մելքոնյանի մահվան համար պատժիչ գործողություն իրականացրած զինծառայողներին, որոնք բարձր որակով են կատարել առաջադրանքը։ 

Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձավ նաև  ՌԴ-ից զենքի գնման հնարավոր նոր գործընթացին, որի մասին վերջերս  վարչապետը խոսել էր Սանկտ Պետերբուրգում՝ ասելով, որ այն բարդ գործընթաց է, պետական գործառույթ, որը միանգամից ոտքի վրա չի որոշվում: «Մենք ունենք զենքերի գնման բնականոն գործընթաց, մատակարարումներ: Բնականաբար, ուզում ենք շարունակել, մեծացնել դրանք, ինչպես ասել էր վարչապետը՝ այլ տեսականի և ավելի հետաքրքիր՝ ոչ փոքր մարտավարական զենքերի մասին է խոսքը, և այդ ուղղությամբ աշխատում ենք: Բայց ամենը չէ, որ շատ արագէ լինում, վայրկյանական, անգամ ցանկությունների ձևավորումը վայրկյանական չէ, այսինքն՝ ԳՇ-ում, կառավարությունում լինում են նիստեր, քննարկումներ, որոշվում է տեսականին, չափաքանակը, գները, սա պետական` բավականին բարդ գործընթաց է»,- նշեց նա՝ հավելելով, որ մեզ համար առաջնային զինատեսակները նոր սերնդի  գերճշգրիտ, հեռահար, հարձակողական, բազմաֆունկցիոնալ զինատեսակներն են: 

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica