close
Եղանակը Երևանում
25 Հունիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Հնս 2019
USD1477.81
GBP1609.64
EUR1544.32
RUB17.60
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ստեփանակերտում հովանոցների փառատոն կկազմակերպվի

Արցախ

13 Հունիսի 2019, 12:51
 Ստեփանակերտում հովանոցների փառատոն կկազմակերպվի

Հունիսի 16-ին Ստեփանակերտի Նելսոն Ստեփանյանի անվան պուրակում կկազմակերպվի հովանոցների փառատոն:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախում հովանոցների փառատոն կազմակերպելու գաղափարի հեղինակ և նախաձեռնող Նատելլա Դանիելյանն ասել է, որ փառատոնին տեղի կունենա Awesome Foundation Artsakh Օսմ հիմնադրամ Արցախի ֆինանսական աջակցությամբ և Ստեփանակերտի քաղաքապետարանի անմիջական օգնությամբ տեղադրված գունավոր հովանոցների արահետի բացման հանդիսավոր միջոցառումը:

«Բացի դրանից, միջոցառման ընթացքում կհայտարարենք «Humans of Artsakh» նախաձեռնության կողմից վերջերս հայտարարված «Իմ մեծ ընտանիքը» խորագրով մրցույթի հաղթողների անունները, ովքեր մեր գործընկեր «Woodpeckers Wood Toys» արցախյան արտադրանքի կողմից կարժանանան խորհրդանշական նվերների: Միջոցառումը կկազմակերպվի Ստեփանակերտի քաղաքային մշակույթի տան տաղանդաշատ սաների և ճանաչված երգիչների մասնակցությամբ: Վառ գույները և բարձր տրամադրությունը երաշխավորված են»,- նշել է Ն. Դանիելյանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica