close
Եղանակը Երևանում
25 Հունիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Հնս 2019
USD1477.81
GBP1609.64
EUR1544.32
RUB17.60
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գագիկ Ծառուկյանը պատռել է հարցաքննությանը ներկայանալու վերաբերյալ ծանուցումը. ՔԿ

Իրավունք

13 Հունիսի 2019, 12:38
 Գագիկ Ծառուկյանը պատռել է հարցաքննությանը ներկայանալու վերաբերյալ ծանուցումը. ՔԿ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը  հունիսի 11-ին չի ներկայացել հարցաքննության «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Աբովյանի քաղաքապետի  թեկնածու Գրիգոր Գուլյանի նախընտրական ենթաշտաբներից մեկի պետի մեքենայի հրկիզելու գործով: 

Yerkir.am-ի հետ զրույցում այս լուրը հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

«Գագիկ Ծառուկյանը հունիսի 11-ին առձեռն ստացել է հարցաքննության կանչվելու մասին ծանուցումը ու պատռել այն: Նա նախաքննական մարմնին երեկ հարցաքննության չներկայանալու պատճառների մասին չի հայտնել»,- ասաց նա`հավելելով, որ Գագիկ Ծառուկյանի` ծանուցումը պատռելու մասին Քննչական կոմիտեն տեղեկացել է Աբովյանի ոստիկանության բաժնի ծառայողից գրավոր ստացված տեղեկանքից:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica