close
Եղանակը Երևանում
19 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Սեպ 2019
USD1476.26
GBP1593.94
EUR1526.74
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մահացել է Իսրայելում Հայ Դատի պայքարի երկարամյա առաջամարտիկ Ժորժետ Ավագյանը

Հասարակություն

13 Հունիսի 2019, 12:27
 Մահացել է Իսրայելում Հայ Դատի պայքարի երկարամյա առաջամարտիկ Ժորժետ Ավագյանը

Երկարատեւ հիվանդությունից հետո մահացել է Իսրայելում ՀՅԴ Հայ Դատի պայքարի երկարամյա առաջամարտիկ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ժորժետ Ավագյանը։ Նա երկար տարիներ ղեկավարել է Դաշնակցության Երուսաղեմի Հայ Դատի հանձնախումբը, մեծագույն դերակատարում է ունեցել իսրայելական քաղաքական եւ պետական շրջանակներում Հայոց ցեղասպանության ճանաչման գործում։

Դեռ երիտասարդ տարիներից ամբողջ գիտակցական կյանքը նվիրել է հայության իրավունքների պաշտպանությանն ու ճանաչմանը։

Ժորժետ Ավագյանը ամուր կապերով կապված էր հայրենիքի հետ, ամեն առիթ օգտագործում էր լինելու Արցախում։ Արժանացել էր Հայաստանի պետական եւ գերատեսչական պարգեւների։ 

Ժորժետ Ավագյանը տարիներ շարունակ հայաստանյան մամուլի համար Հայոց ցեղասպանության խնդրով Իսրայելում քաղաքական զարգացումները ներկայացնողն ու բանբերն էր։

Ցավակցում ենք նրա հարազատների, նույն գործի զինակից երեք քույրերին ու ընկերներին։ Նրան վերջին հրաժեշտ են տալու Երուսաղեմում` Ռամիե սուրբ Գեւորգ եկեղեցում։

ԿԲ-ն թողարկել է նոր հուշադրամ
19 Սեպտեմբերի 2019, 13:06 ԿԲ-ն թողարկել է նոր հուշադրամ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica