close
Եղանակը Երևանում
25 Հունիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Հնս 2019
USD1477.81
GBP1609.64
EUR1544.32
RUB17.60
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հունիսի 12-13-ը ՀՀ ոստիկանությունը բացահայտել է հանցագործության 60 դեպք

Հասարակություն

13 Հունիսի 2019, 12:16
 Հունիսի 12-13-ը ՀՀ ոստիկանությունը բացահայտել է հանցագործության 60 դեպք

Հունիսի 12-ից 13-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 60 դեպք, այդ թվում՝ 3-ը նախկինում կատարված, տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու՝ 16, անձնական ունեցվածքի գողության եւ խարդախության՝ 10, ծեծի՝ 4, յուրացման կամ վատնման՝ 3, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման 2-ական, բնակարանային գողության, դրամանենգության, ապօրինի ծառահատման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, սպանության սպառնալիքի, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալու, դատական ակտը չկատարելու եւ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի 1-ական դեպք: Հայտնաբերվել է 2 անհետ կորած եւ 2 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2, մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար, ինչի հետեւանքով 1 մարդ զոհվել է, 20-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica