close
Եղանակը Երևանում
19 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Սեպ 2019
USD1476.26
GBP1593.94
EUR1526.74
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ջերմաստիճանի կտրուկ բարձրացման պատճառով հրդեհների առաջացման ու տարածման վտանգը մեծանում է. ԱԻՆ-ը զգուշացնում է

Հասարակություն

13 Հունիսի 2019, 12:03
 Ջերմաստիճանի կտրուկ բարձրացման պատճառով հրդեհների առաջացման ու տարածման վտանգը մեծանում է. ԱԻՆ-ը զգուշացնում է

ՀՀ ԱԻՆ-ը հայտարարություն է տարածել`հանրապետության տարածքում հրդեհների առաջացման վտանգի վերաբերյալ`ջերմաստիճանի կտրուկ բարձրացման պատճառով:

 

Հայտարարությունում մասնավորապես նշվում է.

Հարգելի քաղաքացիներ, 

Հանրապետությունում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման պատճառով, անտառային և հարակից բուսածածկ տարածքներում մեծանում է հրդեհների առաջացման և տարածման վտանգը: 

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է` 


1) չնետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ.
2) չկատարել չոր խոտի, կենցաղային աղբի այրում. 
3) չվառել խարույկներ: Խիստ անհրաժեշտության դեպքում դա կարելի է անել բաց տարածքներում` շրջապատելով այն 0,5 մետրից ոչ պակաս թաց հողի շերտով, իսկ վերջում մարել ջրով կամ ծածկել հողով. 
4) բացատներում չթողնել շշեր, ապակու կտորներ, որոնք կարող են հանդիսանալ որպես այրող լինզաներ.
5) անտառային բուսածածկ տարածքներում չերթևեկել անսարք սնուցման համակարգով ավտոմեքենաներով.
6) չթողնել (չթափել) քսայուղով, բենզինով, կերոսինով և այլ դյուրավառ հեղուկներով ներծծված լաթեր (բացի հատուկ հատկացված տեղերից):

ԱԻ նախարարությունը հորդորում է պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները, չստեղծել հրդեհավտանգ իրավիճակներ, ցուցաբերել առավել զգուշավորություն և զգոնություն:

ԿԲ-ն թողարկել է նոր հուշադրամ
19 Սեպտեմբերի 2019, 13:06 ԿԲ-ն թողարկել է նոր հուշադրամ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica