close
Եղանակը Երևանում
25 Հունիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Հնս 2019
USD1477.81
GBP1609.64
EUR1544.32
RUB17.60
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեր անօդաչու սարքերն էլ են թռչում ամբողջ երկայնքով. Դավիթ Տոնոյան

Քաղաքական

13 Հունիսի 2019, 11:37
 Մեր անօդաչու սարքերն էլ են թռչում ամբողջ երկայնքով. Դավիթ Տոնոյան

ԱԺ-ում լրագրողները ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին հիշեցրեցին, որ առաջնային գծի ամբողջ երկայնքով նկատվում է ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի և ռազմական ավիացիայի ուսումնական թռիչքների աճ, դրանք հաճախ խախտում են սահմանված թռիչքային գոտին: Նախարարն արձագանքեց. «Մերն էլ է թռչում ամբողջ երկայնքով, հանգիստ եղեք»:

Տոնոյանը վստահեցրեց, որ  երեկվա և այսօրվա զեկույցներով սահմանին իրավիճակը համեմատաբար կայուն է:

Հարցին՝ ամեն դեպքում պատերազմի սպառնալիք կա՞, նախարարը պատասխանեց. «Եթե պատերազմի անմիջական սպառնալիք լինի, ես ձեզ կտեղեկացնեմ անպայման»:

ՀՀ պաշտպանության նախարարը չցանկացավ դեռևս մեկնաբանել Նախիջևանում անցկացված թուրք-ադրբեջանական զորավարժությունները: «Մենք հիմա այս փուլում վերլուծում ենք այդ զորավարժությունները»,- նշեց նա: 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica