close
Եղանակը Երևանում
19 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Սեպ 2019
USD1476.26
GBP1593.94
EUR1526.74
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ապրիլյան պատերազմի վերաբերյալ Սեյրան Օհանյանի վերլուծությունը կտրվի քննող հանձնաժողովին. Տոնոյան

Քաղաքական

13 Հունիսի 2019, 11:34
 Ապրիլյան պատերազմի վերաբերյալ Սեյրան Օհանյանի վերլուծությունը կտրվի քննող հանձնաժողովին. Տոնոյան

Եթե հանրային պահանջ կա, կարծում եմ՝ կա նաև Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտություն, եթե, իհարկե, հանրային պահանջ գոյություն ունի. ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Եթե հանրությանը կբավարարեն այն պատասխանները, որոնք կլինեն հանձնաժողովի աշխատանքի արդյունքում, բոլոր այն հարցերը, իմիջիայլոց, նաև այն հարցերը, որոնք հակառակորդի տեղեկատվական գործողությունների արդյունքում են առաջացել մեր հանրության շրջանում, կփարատվեն»,- նշեց նա:

Դիտարկմանը՝ նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խոսում էր Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունների մասին, և հարցին` արդյո՞ք դրանք արժանահավատ են, Դավիթ Տոնոյանը պատասխանեց, որ այդ ուսումնասիրություններն առկա են և կտրամադրվեն հանձնաժողովին:

Հարցին՝ եթե դրանք արժանահավատ են, ապա լրացուցիչ ուսումնասիրությունների ի՞նչ կարիք կա, նախարարն արձագանքեց, որ դա մասնագիտական վերլուծություն էր, որը հանրության համար բաց չէր: «Այդ վերլուծությունը կտրվի հանձնաժողովին»,- կրկնեց Տոնոյանը: 

Իսկ թե ՊՆ-ն հանձնաժողովի հետ համագործակցելո՞ւ է,  նախարարը պատասխանեց, որ սիրով կհամագործակցեն: Ինչ վերաբերում է հարցին, թե կարո՞ղ է գաղտնիքների փոխանցման խնդիր լինի, նա նշեց. «Հանձնաժողովի անդամները պետք է ունենան համապատասխան թույլտվություն, և պաշտպանության հանձնաժողովի անդամները, կարծում եմ, ունեն այդ թույլտվությունը»:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարել է 2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրության քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին, որը պետք է ղեկավարի ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

ԿԲ-ն թողարկել է նոր հուշադրամ
19 Սեպտեմբերի 2019, 13:06 ԿԲ-ն թողարկել է նոր հուշադրամ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica